Չինաստանում 14 բժիշկ ստացել է «ընկած հերոսի» տիտղոս. Ria.ru
Չինաստանի Հուբեյ նահանգի կառավարությունը որոշել է «ընկած հերոսի» տիտղոս տալ 14 բժիշկների, ովքեր մահացել են կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Տիտղոսակիրների շարքում է նաև Լի Վենլիանգը, ով առաջիններից էր, որ նախազգուշացրեց Ուհան քաղաքում «սարս»-ին նմանվող թոքաբորբի տարածման մասին։
«Չգնալով սեփական անվտանգության հետևից՝ նրանք ցուցաբերեցին վճռականություն և նվիրվածություն, զոհաբերեցին իրենց կյանքը` ժողովրդին ծառայելու իրենց հիմնական առաքելությունը կատարելու համար», - ասվում է նահանգի Կառավարության հայտարարության մեջ։
Հուբեյի իշխանությունները շեշտել են, որ ՉԺՀ-ի ձևավորումից ի վեր, COVID-19 համաճարակը դարձել է երկրի ամենամեծ առողջապահական արտակարգ իրավիճակնը՝ իր ամենաարագ տարածմամբ և լուսաբանման ամենախոշոր մասշտաբներով։ Այս համաճարակը կանխելն ու վերահսկելը դարձել է երկրի իշխանությունների համար ամենադժվար գործը։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանը ցանկանում է COVID-19-ի պատվաստանյութը փորձարկել նաև այլ երկրներում. ՌԻԱ Նովոստի
- Չինաստանը 40 երկրներին առաքել է ավելի քան 2,5 հազար տոննա մարդասիրական օգնություն
- Չինաստանում առողջացել է կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 93 տոկոսը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին