Varks.am-ի լուծարային հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել
«ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության լուծարային հանձնաժողովը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Այն հաճախորդները, որոնք ժամկետանց են դարձել 2020 թվականի մարտի 15-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, իրենց գծով ժամկետանց պարտավորությունների վերաբերյալ տվյալները չեն արտացոլվի ACRA վարկային պատմության զեկույցում։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ նշվածը չի ազատում վարկային պարտավորությունները մարելու պարտականությունից։
Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19)-ի տարածման կանխարգելիչ միջոցառումները, մասնաճյուղերում հաճախորդների մեծ հոսքից և կուտակումներից խուսափելուհամար, հորդորում ենք վճարումներն իրականացնել առցանց համակարգերի կամ վճարային տերմինալների միջոցով։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲ ընկերության մասնաճյուղերն աշխատում են ամեն օր՝ 09։00-20։00-ն»։