Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ը տարբեր երկրներից տարհանել է մոտ 6 հազար դիվանագիտական աշխատակցի և նրանց ընտանիքի անդամների. ՏԱՍՍ
Հունվարից ի վեր, կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով, ԱՄՆ իշխանությունները տարբեր երկրներից տարհանել են գրեթե 6,000 դիվանագիտական աշխատողի և նրանց ընտանիքնների անդամների: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, չորեքշաբթի այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի համակարգող Չարլզ Ռոզենֆարբը:
Ասուլիսի սղագրությունը հրապարակել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Հունվարից սկսած մենք մոտ 6000 ամերիկացի դիվանագետներ և նրանց ընտանիքների անդամներ ենք տարհանել՝ հիմնականում Չինաստանից, այնուհետև աշխարհի այլ վայրերից», - ասել է Ռոզենֆարբը:
Նրա խոսքով՝ տարհանումներն իրականացվել են բոլոր տարածաշրջաններից:
«Կարծում եմ, որ ամենաշատը Եվրոպայից է», - հավելել է Ռոզենֆարբը:
«Մենք արտասահմանում կարող ենք իրականացնել բոլոր գործողությունները, մեր բոլոր դեսպանությունները և դիվանագիտական առաքելությունները ի վիճակի են իրականացնել հիմնական խնդիրները: Ներկայում միայն երկու կետերը են ամբողջովին փակված, դրանցից մեկը Վլադիվոստոկում էր, որի բոլոր ծառայությունները և անձնակազմը տեղափոխվել են Մոսկվա: Մյուսը Ուհանում էր», - շեշտել է Ռոզենֆարբը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին