Չինաստանում արգելել են ուտել շներին և կատուներին
Չինական Շենժեն քաղաքում իշխանությունները արգելել են ուտել շների և կատուների միսը, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նշվում է, որ այդ արգելքն առաջին անգամ մայիսի 1-ին է գործելու Չինաստանի տարածքում։ Այն կորոնավիրուսի տարածման դեմ արվող քայլերից մեկն է այն բանից հետո, երբ երկրի ղեկավարությունն արգելեց վայրի կենդանիների մսի վաճառքն ու սպառումը։
Չնայած նոր արգելքին, նշվում է, որ չինացիների մեծամասնությունը երբեք չի համտեսել վայրի կենդանիների միս և չի պլանավորել դա անել:
Այժմ շների և կատուների մսի սպառումն ու վաճառքը տեղական իշխանությունների որոշմամբ արգելվում է միայն Թայվանում:
Իսկ օրինակ Հոնկոնգում շների և կատուների սպանության համար նախատեսվում էազատազրկմամբ ՝ մինչև վեց ամիս ժամկետով, կամ 640 դոլար տուգանք, չնայած օրենքով չի սահմանափակվում այդ կենդանիների միսն ուտելը։
Չինաստանի մնացած նահանգներում այդ կենդանիների միսն ուտելը դեռ արգելված չէ: Ավելին, ամեն տարի Յուլինում անցկացվում է շան մսի սիրահարների փառատոն, որը նվիրված է ամառային արևադարձին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին