Covid-19. ԱՀԿ-ն ահազանգում է 5% մահացության բարձր մակարդակի մասին․ Euronews
Նոր կորոնավիրուսով այսօրվա դրությամբ մոլորակի վրա կա մոտ մեկ միլիոն վարակակիր և գրեթե 50 հազար մահվան դեպքեր։ Այս մասին գրում է Euronews-ը։
Ըստ ԱՀԿ-ի՝ այս հիվանդության մահացության մակարդակը մոտավորապես 5% է:
Ընդհանուր առմամբ, վարակվածների մեծ մասը գտնվում է ԵՄ անդամ երկրներում:
Իտալիայում մահացությունը դանդաղել է, բայց դա չի նշանակում, որ իշխանությունները չեղյալ են հայտարարելու մեկուսացման խիստ միջոցառումները:
Այս մասին հայտարարեց Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն.«Մենք հենվելու ենք փորձագետների համախմբված կարծիքի վրա և շատ աստիճանաբար կներկայացնենք թեթևացումներ: Երբ դա տեղի է կունենա, չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում, կարանտինն ամբողջ երկրում գործում է ապրիլի 13-ը ներառյալ»։
Իսպանիայում գրեթե 10 հազար մարդ մահացել է COVID-19-ից, ինչը երեք անգամ գերազանցում է Պեկինի հաղորդած պաշտոնական մահվան դեպքերին:
Ֆրանսիայում միայն հիվանդանոցներում մեկ օրվա ընթացքում վարակի հետևանքներից մահացել է ավելի քան 500 մարդ:
Բրիտանիայում, ինչպես և այլ երկրներում, բանակն է միացել կորոնավիրուսի դեմ պայքարին։
Մասնավորապես, օդուժի ստորաբաժանումները մոբիլիզացվելու են՝ ամենածանր հիվանդներին տեղափոխելու այն վայրեր, որտեղ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում կան ազատ մահճակալներ:
Ընդհանուր առմամբ, երկրում վարակվածների թիվը այժմ մոտենում է 30 հազար մարդու, իսկ մահվան դեպքերի թիվն արդեն գերազանցել է 2300-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին