Փաշինյան. Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը
Կառավարության այսօրվա հերթական նիստի մեկնարկին նիստը վարող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել ապրիլյան չորսօրյա պատերազմի զոհերի հիշատակը։ Հիշեցնենք, որ այսօր այդ իրադարձությունների չորրորդ տարելիցն է։
Ապա Փաշինյանն ասաց՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան ամենատարբեր գնահատականներն ու կարծիքները։
«Կարծում եմ՝ պատերազմը տվեց հարցերից թերևս ամենակարևորի պատասխանը։ Իսկ հարցը հետևյալն էր՝ թե անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել հայրենքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։
Կարծում եմ՝ այդ պատսախանը պերճախոս կերպով տրվեց։ Ոչ միայն նրանք, բայց մեր անկախության սերունդի զինվորները, երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ սրանով ի վերջո պատասխանելով հարցերից թերևս ամենակարևորին։
Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչներին, հայրենիքի պաշտպաններին եկել է համալրելու նոր սերունդ, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել հայրենիքի դիրքերում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Աբաջյան՝ անուն, որ միշտ կհիշվի ներկա ու գալիք սերունդների կողմից
- Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան