31 բուժաշխատող արձագաքել է նախարարի կոչին
Կորոնավիրուսի վարակով պայմանավորված` բժշկական անձնակազմի (բժիշկ, բուժքույր, կրտսեր բուժաշխատող) հավաքագրման վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի կոչին արձագանքել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների 31 բուժաշխատող, այդ թվում՝ 22 բժիշկ, 8 բուժքույր, 1 կրտսեր բուժաշխատող: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
Հարակից հրապարակումներ`
- Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ
- Թորոսյան. Մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան մասնագիտությամբ բուժաշխատողներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին