248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն
Ապրիլի 2-ին ժամը 9-15-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 248 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 1-ի ժամը 15-ը՝ 4842 անձի նկատմամբ, 2261-ը՝ մայրաքաղաքում, 2581-ը՝ մարզերում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը և բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Հարակից հրապարակումներ`
- Սահմանափակումները երկարացվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ
- Այսօր 357 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
- Ավինյան. Սահմանափակումները խախտած անձանց համար սահմանված վարույթները կարող են ավելանալ
- Փաշինյան. 10 օրով կերկարացվեն խստացված սահմանափակումները
- Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու փաստերով կազմվել է 349 արձանագրություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին