Առողջություն 13:20 02/04/2020 Հայաստան

Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ

«Ապրիլի 1-ին 328 նմուշի հետազոտություն է իրականացվել, 92 դրական թեստ ենք ունեցել, կեսից ավելի մեզ ի սկզբանե հայտնիք անձիք ենք, մեկուսացման վայրերից են կամ ինքնամեկուսացած են եղել»,- ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ կան նաև նոր օջախներ, հատկապես դրսից եկած ՀՀ քաղաքացիների, սահմանը հատող բեռնատարների վարորդների  կողմից։

Նախարարն ասաց, այս  դեքերում հիմնականում սահմանային անցակետներում են հայտնաբերում ու արագ մեկուսացնում են։

«Կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել, սեփական պատասխանատվության զգացողությամբ,  բոլորիս խնդիրն է»,- ասաց Ա. Թորոսյանը։

Նա տեղեկացրեց, որ պայքարի շրջանում 16 հյուրանոցային համալիրներում և հանգստյան տներում  մեկուսացված են քաղաքացիներ, մի մասը  հենց վարակված են կորոնավիրուսով,  բայց թեթև ընթացք ունեցող, մի մասը կոնտակտավորներ են։

Ա. Թորոսյանի խոսքով, 9 բժշկական կենտրոններ արդեն ամբողջությամբ ներգրավված են  այս հիվանդության դեմ պայքարի գործում, այսօր-վաղը ամենամեծ բեռն իր վրա կվերցնի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, որը մահճակալային ամենամեծ ֆոնդն ունի։ Խոսքը միայն ստացիոնար մասնաշենքի մասին է։

Նախարարն ասաց, որ ԲԿ-ի ծննդատան ու պոլիկլինիկայի մասնաշենքերը կշարունակեն բնականոն աշխատանքը, հիմնական մասնաշենքից բավականին հեռու են գտնվում, վարակի ներթափանցման վտանգ չկա։

«Լրիվ զրոյից այլ հիվանդնացներ են մոբիլիզացվել կադրերով, սարքավորումներով, արագ շինարարություններ են իրականացվել»,- ասաց Ա. Թորոսյանը։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված երեկ արձանագրված շատ դեպքերը ի տարբերություն նախորդ օրվա, նախարարը պատասխանեց,  որ կա, իհարկե, վարակի տարածում,  վարակի նոր օջաներ, բերովի դեպքեր։

Ա.Թորոսյանն ասաց, որ վարակված քաղաքացիների մեջ քիչ են երեխաները, հղիները, կան տարեցներ, որոնք ռիսկային խմբում են, քրոնիկական հիվանդությամբ պացիենտներ։

«80 տոկոսը գրեթե ասիմպտոմ է, թեթև ջերմություն ունեն  կամ հիմա արդեն չունի, կամ  ընդհանրապես չեն ունեցել»,- ասաց առողջապահության նախարարը։

Հարցին, թե վարչապետը կառավարության նիստում հայտարարեց, որ իրավիճակը վերահսկելի է, ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ, Արսեն Թորոսյանը պատասխանեց.

«Իրականում կա նման կետ, երբ որ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ, գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, գտնել, թե որտեղից է առաջացել, ում հետ է շփվել, բայց հեռու ենք այդ կետից։ Մեր խնդիրն է այդ կետն այնքան հեռացնենք, որ չհասնենք դրան։ Բայց տարբեր պատճառներով, հիմնականում օբյեկտիվ, քանի որ վիրուսը շատ հաճախ տարածվում է ասիմպտոմ  եղանակով, դժվար է լինելու հայտնաբերել  բոլոր կոնտակտավորներին,  հնարավոր է գա մի պահ, երբ  առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրությամբ պացիենտներով, թեթև ծանրությամբ պացիենտներին ցուցվելու կամ խորհուրդ է տրվելու բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ։ Մեր խնդիրն է չհասնել այդ կետին»։

Հարց- Արդյոք հնարավոր է Հայաստանի ողջ ազգաբնակչությանը թեստավորել։

Ա.Թ.-Տեսականորեն հնարավոր է, գործնականորեն ոչ առնվազն տեսանելի ապագայում։ Կա նաև երկրորդ հարց՝ ի՞նչ կտա մեզ այդ պահին։ Վիրուսի բավական մեծ ծանրաբեռնվածություն ունեցող անձանց մոտ կտա դրական արդյունք, որից հետո կարող ենք որոշել մեկուսացնել, բուժել կամ որևէ բան չանենք, որովհետև, օրինակ, տեղ չկա հիվանդանոցներում, մնացած բացասականների մասով երաշխիք չունենք, որ նրանց մոտ վիրուսային ծանրաբեռնվածությունը չի արտահայտվի թեստավորումից երկու-երեք օր հետո։ Նշանակում է՝ ողջ ազգաբնակչությանը պետք է պարբերաբար թեստավորենք։

Այլ խնդիր է թեստավորման ծավալների ավելացումը գոնե բժշկական ցուցումներով։ Հիմա մենք մեծացնում ենք թեստավորման հզորությունները, շուտով կհասնենք օրական 400-500 թեստի, նոր սարքավորումներ ձեռք բերելուց հետո կարող ենք օրական 1500 թեստ անել։

Հարց- Ի՞նչ վիճակում են գտնվում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 վարակված աշխատանքները։ Կենտրոնում նոր վարակակիրներ կա՞ն։ Արդյոք համալրվում է բուժաշխատողների ցանկը, երեկ հայտարարեցիք, որ անհրաժեշտ են բուժաշխատողներ։

Ա.Թ.- Աշխատակիցներն իրենց լավ են զգում։ Երևանի մասնաճյուղի մասին է խոսքը։ Գրեթե ամբողջությամբ փոխարինվել են նրանք մեր այլ մասնաճյուղերի աշխատակիցներով, որպեսզի մասնաճյուղը շարունակի իր բնականոն աշխատանքը, քանի որ կանխարգելիչ միջոցառումների, կոնտակտավորների հայտնաբերման, թեստավորման գրեթե ամենամեծ բեռը հենց Երևանի մասնաճյուղի վրա է, այս պահին Երևանում են ամենամեծ թվով  վարակակիրները։

Հարց- Երեկ մահացել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը, նշվեց թոքաբորբից ու որ չէր դիմել բժշկի։ Ի՞նչ աշխատանք է տարվել պարզելու կորոնավիրուսի՞ց է մահացել, թե՞ ոչ, շփման շրջանակը պարզելու, մեկուսացնելու ուղղությամբ քայլեր արվե՞լ են։

Հարցին պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Ա.Ն.- Կինն ապրել է տանը միայնակ։ Չգիտեմ՝ ունեցել է թոքաբորբ, թե չէ, որովհետև դա պիտի հստակեցնի դիահերձարանը։ Չգիտեմ, դա արդյոք հանրայանցվելու է, թե ոչ։ Ամեն դեպքում շտապօգնության կանչ է գրանցվել, բժիշկները երգչուհուն հրավիրել են թեստավորում անցնի և հոսպիտալացվի։ Վերջինս հրաժարվել է այդ պահին՝ ասելով, որ առավոտյան կդիմի հիվանդանոց, ինչից հետո առավոտյան նրա մահը վրա է հասել։ Այո, արդեն շրջականը պարզվում է: Քույրը վատառողջ է։ Մեր մասնագետները կապ են հաստատել վերջինիս հետ։

Հարց- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ստեղծված վիճակը իրարանցում է ստեղծել հանրության շրջանում, ինչո՞ւ ենք նման քանակի մահճակալներ տեղադրվել, արդյոք վարակի բռնկման նոր շրջան է նախատեսում։

Ա.Թ- Նախ չի նախատեսվում, մաքսիմում հնարավոր է կանախատեսվի։ Մահճակալներ նախատեսվում են ոչ միայն Կարեն Դեմեիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարահում, այլև Հայաստանի բոլոր մարզերում առանձնացվել են մարզադահլիճներ, դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում վերածվելու են հոսպիտալների՝ միջին ծանրության պացիենտների, միգուցե նաև ծանր պացիենտների համար։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի և դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա։ Ավելին՝ տարօրինակ կլիներ, եթե այդպիսի սցենարներ չքննարկվեին։ Քննարկվում են նաև շատ ավելի վատ սցենարներ, ինչպես շատ երկրներում, երբ հնարավոր է ընդհանրապես հիվանդանոցներում և մարզադահլիճներում տեղ չլինի պացիենտներին բուժելու համար։ Հենց դրանով է կարևոր մեր բոլորի բարձր պատասխանատվության զգացումը դա թույլ չտալու համար։ Բայց եթե ամեն դեպքում նման իրավիճակ զարգանա, մենք պետք է պատրաստ լինենք դրան, ինչպես ցանկացած արհավիրքի, պատերազմի, երկրաշարժի, ջրհեղեղի, արտակարգ այլ իրավիճակների դեպքում։ Համաճարակը ոչ մի բանով չի տարբերվում իմ թված մյուս մասսայական արհավիրքներից։

Հարց-Պարոն նախարար, Պարետի կողմից բազմիցս հայտարարվել է, որ խուճապային տեղեկությունների տարածումն արգելվում է, սակայն ձեր կողմից հնչեցին հետևյալ նախադասությունները՝ «տղամարդիկ 2,5 անգամ ավելի շատ են մահանում, քան կանայք», նաև, որ ծխող անձինք ամենաշատն են մահանում։ Արդյոք նման նախադասությունները խուճապ չեն առաջաղնում հանրության շրջանում։

Ա.Թ.- Ոմանց շրջանում միգուցե խուճապ են առաջացնում, իսկ հանրության շրջանում, կարծում եմ, զգուշավորություն պետք է առաջացնեն այդ ամեն ինչից հրաժարվելու, ավելի առողջ կենսակերպ վարելու, վարակի դեպքում իրենց պոտենցիալ վատթարացումը կանխարգելելու համար, ինչպես կաներ ցանկացած ողջամիտ մարդ։

Հարց- Ինչո՞վ եք բացատրում, որ հարևան Վրաստանը, չնայած ունի տուրիստական ավելի մեծ հոսք, գրանցված դեպքերի քանակը գտնվում է անհամեմատելի ցածր մակարդակում։

Ա.Թ- Վրաստանն ունեցել է ավելի մեծ տուրիստական հոսք, և ոչ թե ունի, որովհետև Վրաստանը հիմա չունի որևէ տուրիստական հոսք, ինչպես Հայաստանը։ Ներգնա ճանապարհները փակ են, ինչպես Հայաստանի բոլոր ճանապարհները, բացառությամբ սեփական քաղաքացիներ վերադարձի դեպքում։

Նույն մեխանզիմներն ենք օգտագործում։ Նույնը կարելի է ասել բեռնափոխադրումների համար։ Ինչ վերաբերում է դեպքերի թվին, նախ մեր գործընկերների աշխատանքի արդյունք է, որը պետք է բարձր գնահատել, նաև համաճարակաբանական հետքի խնդիր կա, նաև երջանիկ պատահականության, որ իրենց մոտ մի 500-հոգանց արտադրամասում վարակ չի եղել կամ 100 հոգանոց խնջույքի ժամանակ։ Հույս ունեմ, որ մեր բարեկամ երկրում այդպես էլ կշարունավի։ Հույս ունենք, որ մենք կկարողանանք պահել եղած թվերի կամ դրանց շրջանում մեր թվերը։

Հարց- Գեղարքունիքն այս պահին միակն է, որտեղ չկա կորոնավիրուս։ Երեկ Մարտունիի բնակիչներից մեկի մոտ կասկածվել է կորոնավիրուս, նմուշառում է կառարվել։ Կարո՞ղ եք տեղեկատվություն տալ այս դեպքի մասին, քանի որ քաղաքում խուճապ կա։ Թեստի պատասխանը դրակա՞ն է։

Ա.Թ.- Միանշանական է, որ մենք անձնավորված տվյալներ չենք հայտնել ու չենք հայտնելու։ Գեղարքունիքի՝ այս պահին միակ մարզ լինելը, որպես այդպեսին, առավելություն չէ։ Կարելի է հանգիստ սպասել, որ, օրինակ, թե նշյալ անձնավորությունը, թե վաղը որևէ մեկ այլ քաղաքացի հնարավոր է ունենա դրական թեստ և դա որևէ կերպ Գեղարքունիքն ավելի անվտանգ տեղ չի դարձնում։ Հակառակը՝ դրդում է շարունակել պահել այն բոլոր կանոնները, որոնք մենք խնդրում ու կոչ ենք անում։

Հարց-Հայաստանը ե՞րբ է ձեռք բերել կորոնավիրուսի թեստերի առաջին խմբաքանակը՝ չհաշված ՌԴ կողմից ստացած նվիրատվությունը։ Քանի թեստ է ձեռք բերվել այս ընթացքում, ի՞նչ երկրի արտադրության թեստեր են։ Այս պահի դրությամբ քանի՞ թեստ է օգտագործվել կամ քանի՞ թեստ ունենք։

Ա.Թ.-Առաջարկում եմ գրավոր ներկայացնել այս հարցերը, մեր այս ծանրաբեռնված վիճակում երևի կգտնենք տաս րոպե թվերը ներկայացնելու համար։

Հարց-Ինչպե՞ս և ի՞նչ տրանսպորտային միջոցներով են մարդիկ տեղափոխվում մեկուսարան, ինչո՞ւ կորանավիրուսին բնորոշ գանգատներով մարդկանց չեն թեստավորում։

Ա.Թ.-Նախ կորոնավիրուսին բնորոշ գանգատներով մարդկանց թեստավորումն օր-օրի ավելի շատանում են, կորոնավիրուսին բնորոշ գանգատները պետք է որոշի բժիշկը, ոչ թե քաղաքացին
Տեղափոխման տարբեր եղանակներ կան, լինում է նաև հաճախ ինքնադիմելություն, քաղաքացին ինքն իր մեքենայով կամ ոտքով դիմում է ԲԿ, եթե կորոնավիրուսի կասկած կա, սպասում է, նմուշառում է կատարվում, մինչև պատասխանը գա։ Հաճախ լինում է սպասման այլ վայր, որն արդեն բժշկական տրանսպորտով է տեղափոխվում։

Լինում է շտապօգնության մեքենայով են տեղափոխվում հիվանդանոց, եթե ի սկզբանե գիտենք, որ այդ քաղաքացին հաստատված դեպքով է, որովհeտեև լինում է նմուշառում այլ վայրում, այլ հիվանդանոցում է կատարվում, հիմա երբեմն նմուշառում կատարվում ենք տներից, եթե քաղաքացին այդ պահին չի կարող հասնել հիվանդանոց։ Կոնտակտավորներին սովորական տրանսպորտով ենք տեղափոխում, կամ շտապ օգնության մեքենայով, եթե շատ են՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, որոնք հատուկ դրա համար աշխատում են։

Հարց-Ավելի վաղ նշված վարակված երեք հոգուց բացի՝ այլ վարակված բուժծառայողներ կա՞ն, թե՞ ոչ։ 
Ա.Թ.- Հիմա կդժվարանում թիվը նշել, բայց կան և ավելանում են։ Դա ցավալի է, իհարկե, բայց նաև անխուսափելի է։ Հետաքրքիր, զավեշտալի դեպքեր կան, որ երբեմն բուժաշխատողները ոչ թե  աշխատանքի վայրում են վարակված եղել՝ շփվելով  պոտենցիալ վարակակիրների հետ, այլ իրենց կենցաղային շրջանակներում, որոնք  պարզվում են, մեկուսացումներ են տեղ ունենում։ Սա մեր հիմնական խնդիրներից մեկն է, որ պետք է պաշտպանենք  բուժաշխատողներին ապագայում  նրանց իսկ կողմից ծառայությունների շարունակականությունը ապահովելու համար։ Բացի նրանից, որ մեր քաղաքացիներն են, այս պահին նրանք, չեմ ուզում նսեմացնեմ մյուսներին, ամենակարևոր քաղաքացիներն են։ 
Հարց- Արդյ՞ոք ծանր վիճակում գտնվողները հիմնականում ուղեկցող քրոնիկ հիվանդություններ ունեն։ Արհեստական շնչառության քանի սարք ունի Հայաստանը, քանի՞սն է կոնկրետ օգտագործվում, քանի՞սն ենք ձեռք բերելու։
Ա.Թ- Ծայրահեղ ծանր, եթե առավոտյան տվյաներով ասեմ, կարծես թե հինգն են, արհեստական շնչառության սարքավորման են միացած։ Չորսը բավական ավագ սերնդի քաղաքացիներն են, որոնց ունենք քրոնիկ հիվանդություններ։ Մեկն է երիտասարդ, նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, թոքաբորբ է  տանում, վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են։Մենք ինքներս  տեսնում ենք տարիքի ու քրոնիկ հիվանդությունների հետ ուղիղ կապը։ Բացատրելի է բժշկագիտության տեսանկյունից, քանի որ  օրգանիզմը պարզապես չի կարողանում իր այլ թուլացած ռեսուրսների պատճառով պայքարել վիրուսի կողմից  առաջացրած պաթոգեն օղակների դեմ, հատկապես թոքերով  խնդիր ունեցող քաղաքացիների։ Վիրուսը խոցում է հենց թոքերի ալվեոլները, որոնք իրականացնում են թթվածնի փոխանակությունը թոքերի միջոցով դեպի արյուն։ Թոքաբորբի առաջացման պատճառով պարզապես  տեղի չի ունենում այդ թթվածնի փոխանակությունը արյուն և մահը վրա է հասնում։ Արհեստական շնչառությունը, փաստացի,  այդ ճնշման տակ թթվածին  տալն է թոքերին, որպեսզի այդ ճնշման տակ  գոնե ինչ որ չափի թթվածին  անցնի դեպի արյուն և օրգանիզմի կենսագործությունը շարունակվի։ Այս պահին այս խնդրի լուծման համար ունենք մոբիլիզացված մոտ 55 սարք, որից զբաղված է 5-ը։ Սարքերի թիվը կմեծանա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ներգրավմամբ, որտեղ թոքերի արհեստական օդափոխության ևս 20 սարք ունենք։ Հատուկ չվերթով Չինաստանից եկող սարքերի թիվ ունենք, մոտ 100 մի տեսակի, ևս 5-6-ը՝ մեկ այլ մոդելի, ևս 50 սարք արդեն պատվիրել ենք, որոնց կեսը ապրիլի մյուս կեսը, մայիսի կեսին կլինի։ Այդպես շարունակ ձեռքբերում ենք։ Ամեն իչ անում ենք, հույս ունենք, որ դրանց կարիքը չպետք է առաջանա մեր բոլորի ջանքերի շնորհիվ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am
13:21
Բելառուսի նախագահական ընտրություններում Լուկաշենկոն 7-րդ անգամ գրանցվեց որպես թեկնածու
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գրանցվել է որպես պետության ղեկավարի թեկնածու հաջորդ ընտրություններում, որոնք կկայանան 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
13:12
Բնապահպաններ. Սև ծովի ափին սատկած դելֆինների կոկորդում արյուն և փրփուր է հայտնաբերվել
Սև ծովի ափին դելֆինների զանգվածային անկում է գրանցվել լցանավերի վթարի պատճառով նավթի արտահոսքից հետո: Երկու դելֆինների դիակները զննելուց հետո...
Աղբյուր` Panorama.am
13:00
«Տրանսգենդերային խելագարությանը» ԱՄՆ-ում վերջ կդրվի. Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարին՝ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը, վերջ կտա...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}