ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` Սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում փոփոխություններ կատարելու մասին
Հոգ տանելով հաճախորդների մասին և ելնելով Հայաստանում ստեղծված իրավիճակից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել սուբսիդավորման ծրագրերով տրամադրված գյուղատնտեսական վարկերի գրաֆիկներում ևս կատարել փոփոխություններ՝ ի նպաստ հաճախորդների:
Բանկից մանրամասնում են, ըստ այդմ՝
ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև,
ս.թ. մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում գրաֆիկով սահմանված վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ։
Այն հաճախորդները, ովքեր ս․թ․ մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։
ս.թ մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում կցուցաբերվի անհատական մոտեցում՝ բիզնեսում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով:
«Այնուամենայնիվ, եթե նշված փոփոխություններից հետո հաճախորդները կցանկանան դիմել Բանկին վարկի մարման գրաֆիկի վերանայման և փոփոխման նպատակով, հաճախորդներից գումար չի գանձվի:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին:
Հարակից հրապարակումներ`
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ. 27 միլիոն ՀՀ դրամ կորոնավիրուսի դեմ պայքարին
- Fitch-ը կրկին վերահաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհած «B+» վարկանիշը
- Վարկերի մասին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին