ԱՄՆ գլխավոր վարակաբանին անձնական պաշտպանություն է տրվել՝ նրան ուղղված սպառնալիքների պատճառով
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին պաշտպանության տրամադրմանը, այն բանից հետո, երբ նա սկսել է ստանալ սպառնալից հաղորդագրություններ: Այս մասին գրում է Gazeta-ն։
Ըստ աղբյուրների, սպառնալիքների մասին առաջինը անհանգստացել է Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարար Ալեքս Ազարը: Նախարարությունը խնդրել է Միացյալ Նահանգների մարշալների ծառայությանը ապահովել Ֆաուչիի պաշտպանությունը, իսկ Արդարադատության նախարարությունը հաստատել է այդ հարցումը:
Այսպիսով, գլխավոր բժշկին կտրվի անձնական պաշտպանություն:
Հրապարակման համաձայն, Ֆաուչին քննադատության է ենթարկվել այն քաղաքացիների կողմից, ովքեր կողմ էին կորոնավիրուսի պատճառով երկրում սահմանափակումները նվազեցնելուն: Հայտնի է, որ բժիշկը մեկն էր այն մարդկանցից, որոնք կոչ են անում նախագահ Դոնալդ Թրամփին երկարաձգել սոցիալական հեռավորության գործողությունը:
Վերջին տվյալների համաձայն, ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 215.417 դեպք, մահացել է 5 116 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին