ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Իրանը ներգրավված է Ստամբուլում ընդդիմության առաջնորդի սպանության մեջ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ իրանական հետախուզական ծառայությունը ներգրավված էր 2019-ի նոյեմբերին Ստամբուլում իրանի այլախոհ Մասուդ Մոլավի Վարջանանիի սպանության մեջ: Այս մասին չորեքշաբթի օրը, ըստ ՏԱՍՍ-ի, հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրները:
Ավելի վաղ գործակալությունը նյութ էր հրապարակել, որում ասվում էր, որ Թուրքիայի իշխանությունների երկու ներկայացուցիչներ հաստատել են տեղեկությունները իրանական հատուկ ծառայությունների կողմից Վարջանանիի սպանությանը մասին:
Ըստ վերջինների, Իրանի դեսպանության երկու աշխատակից, որոնք աշխատում են իրանական հետախուզությունում, «հրահրել են» միջադեպը, ինչը հանգեցրել է ընդդիմադիրի մահվան: Նշվում է, որ մինչև Թուրքիա մեկնելը Վարջանանին աշխատել է Իրանի պաշտպանության նախարարությունում ՝ զբաղվելով կիբերանվտանգությամբ:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն մեկնաբանել է այլախոհների սպանության գործում «իրանական հետքի» մասին լուրերը:
«Հաղորդագրությունները, որ իրանցի դիվանագետները ներգրավվել են Թուրքիայում այլախոհի սպանության մեջ, մտահոգիչ են, բայց դրանք լիովին համապատասխանում են նրանց խնդիրներին: Իրանական «դիվանագետները» ահաբեկչության գործակալներ են և վերջին տասնամյակում Եվրոպայում իրականացրել են բազմաթիվ սպանություններ և պայթուններ», - գրել է Պոմպեոն իր թվիթերյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին