Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 73,500 դեպք.ՌԻԱ Նովոստի
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվն աճել է 6156-ով և հասել 73,522-ի, նույն ժամանակահատվածում գրանցվել է 140 մահվան դեպք։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Ռոբերտ Կոհի ինստիտուտին։
Նշվում է, որ վարակի պատճառով ընդհանուր առմամբ մահացել է 872 մարդ:
Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են Բավարիայում (18496), Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայում (15427) և Բադեն-Վյուրթեմբերգում (14662): Բեռլինում կորոնաֆիրուսային վարակի 2970 դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի մասին: Ըստ ԱՀԿ վերջին տվյալների ՝ աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 820 հազար դեպք, մահացել է 40 հազարից ավելի մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայում թուրքական մի ընտանիքի «կորոնավիրուսով» նամակ են ուղարկել
- Գերմանիայում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 36,5 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան