Թաիլանդում ապրիլի 3-ից կգործի համապետական պարետային ժամ. ՏԱՍՍ
Թաիլանդի կառավարությունը մտադիր է ուրբաթ օրը՝ ապրիլի 3-ին տեղական ժամանակով 22:00-ից 04: 00-ը (հայաստանյան ժամանակով 19։00-ից 01: 00-ն) պարտադրել համապետական պարետային ժամ` կանխելու թագավորության տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Նշվում է, որ չի արգելվի միայն բժշկական պարագաների, բժիշկների և հիվանդների տեղափոխումը։
Թագավորության Առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներով, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1875 է։ Վարակված անձինք հայտնաբերվել են 77 նահանգներից 62-ում, 15 հիվանդ մահացել է։
Հարակից հրապարակումներ`
- Թաիլանդի ոստիկանները խափանել են երիտասարդների խնջույքը կարանտինի ժամանակ
- Թաիլանդում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53-ի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին