Թալիշն արդեն 174 բնակիչ ունի
Ապրիլյան պատերազմից տուժած Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում արդեն 54 ընտանիք է բնակվում 174 բնակչով։ Panorama.am-ի հետ զրույցում Թալիշ համայնքի ղեկավար Վարուժան Օհանյանն ասաց, որ 54 ընտանիքից 10-ի տները հիմքից նոր կառուցված են, իսկ մնացած 44 տունը վերանորոգված։
Նա նշեց, որ գյուղապետարանի շենքը վերանորգված է, դպրոցի ու մանկապարտեզի շենքերը նոր են կառուցվել՝ ավելի ապահով տեղում։ Դպրոցն այսօր ունի 26 աշակերտ, 12 երեխա էլ հաճախում է մանկապարտեզ։
Նախքան Ապրիլյան պատերազմը Թալիշում բնակվել է 150 ընտանիք՝ 500 բնակչով։ Վ.Օհանյանն ասաց, որ վերադարձած ընտանիքները մինչև պատերազմ էլ ապրել են Թալիշում։ Նա նշեց, որ սպասում են նոր եկողների, սակայն դեռ նոր դիմողներ չկան։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Թալիշի նախկին գյուղապետ Վիլեն Պետրոսյանն ասել էր, Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1994 թթ-ին Թալիշը գտնվել է թշնամու տիրապետության տակ, սակայն 1994 թվականի ապրիլի 14-ին գյուղն ազատագրվել է: Թալիշը լիովին ավերված էր, չկար ոչ մի կանգուն տուն, բայց թալիշցիները վերադարձան հայրենի գյուղ և սկսեցին վերականգնել իրենց ավերված օջախները. գյուղը վերակառուցվեց, վերաբնակեցվեց ու շենացավ մինչև 2016 թվականի ապրիլի 2-ը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ գյուղի 3 տարեց բնակիչներ դաժանավար սպանվել էին ադրբեջանցիների կողմի։
Հարակից հրապարակումներ`
- Բակո Սահակյանն այցելել է Թալիշ
- ԱՀ նախագահը ծանոթացել է Թալիշում գյուղի վերականգնման աշխատանքներին
- Տիգրան Աբրահամյան. 46 ընտանիք արդեն վերադարձել է Թալիշ
- Արցախի նախագահը Թալիշում խորհրդակցություն է անցկացրել
- Նոր ուսումնական տարում երեխաներն արդեն դպրոց կգնան Թալիշում
- Հայաստանի ու Արցախի նախագահներն այցելել են Թալիշ
- Թալիշում զոհված Կարենի մայրը երկվորյակ որդիներ է լույս աշխարհ բերել
- Գրքահավաք Թալիշի դպրոցի գրադարանի համար
- Թալիշի նոր առանձնատները ավարտական փուլում են
- Թալիշում շինարարությունը ակտիվ փուլում է
- Թալիշում մտադիր են վերացնել պատերազմի հետքը
- Թալիշում պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և դպրոցի նախագիծը
- Ապրիլին Թալիշում զոհված Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքին բնակարան են նվիրել
- Ապրիլյան պատերազմից հետո Թալիշում առաջին հարսանիքն է եղել. «Իրավունք»
- Թալիշի վերականգնման ծրագիր չունենք, ունենք Թալիշ կառուցելու մեծ ծրագիր. Արայիկ Հարությունյան
- Թալիշի բերքը կհավաքեն թալիշցիները, այլ ոչ թե ուրիշները. Վիլեն Պետրոսյան
- «Ամեն դեպքում՝ մենք միշտ պատրաստ ենք». Ազատամարտիկը Թալիշի սահմանին
- Արտակ Բեգլարյանը՝ Թալիշի վերականգնման, վերաբնակեցման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան