Էրդողանի նախաձեռնած դրամահավաքին գումար են նվիրաբերել Ստամբուլի ասորական և հունական համայնքները
Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսը և Ստամբուլի ասորական հիմնադրամը միացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին,գրում է ermenihaber-ը:
Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։
Պոլսի հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել է, որ պատրիարքարանը և հունական համայնքը դրամահավաքի հաշվեհամարին 300․000 թուրքական լիրա են նվիրաբերել։
Իսկ Ստամբուլի ասորական համայնքը և Ստամբուլի ասորական ուղղափառ եկեղեցին, արշավին միանալով, 100․000 թուրքական լիրա են նվիրաբերել։
Նշենք, որ այդ արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան