«Ժողովուրդ». Արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Այսպիսով, Արցախի համապետական ընտրություններն արդեն անցյալում են, սակայն նախագահական ընտրությունների ելքը կորոշվի երկրորդ փուլով։ Ինչպես բազմիցս կանխատեսել էինք, մրցակցությունը երեք հիմնական թեկնածուների մեջ ընթացավ, և նախագահական ընտրություններն էլ երկրորդ փուլով կավարտվեն. «Ազատ հայրենիք»-ՔՄԴ կուսակցությունների դաշինքի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը և ինքնաառաջադրված «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլյանը կպայքարեն Արցախի նախագահի աթոռի համար: Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը ստացել էր 36,076 ձայն կամ 49,26 տոկոս, Մասիս Մայիլյանը՝ դրա գրեթե կեսը` 19, 360 ձայն կամ 26,4 տոկոս։
Իհարկե, թվերին նայելով՝ կարելի է կարծել, որ նույն օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղում պետք է լիներ Մասիս Մայիլյանի գլխավորած դաշինքը, այնինչ Մայիլյանն անգամ նվազագույն 7 տոկոս շեմը չի հաղթահարել և անգամ պատգամավորի մանդատ չի ստանա։ ԱԺ ընտրություններում երկրորդ տեղն է գրավել «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որի նախագահը Սամվել Բաբայանն է և ի սկզբանե հայտարարել էր Մայիլյանին աջակցելու մասին։
Հիմա խոսենք թվերի լեզվով. Բաբայանի գլխավորած ուժը ստացել է 17365 ձայն, Մայիլյանի գլխավորած դաշինքը՝ 3305 ձայն։ Եվ այս երկու թվերը միասին մի փոքր ավելի է ստացվում այն արդյունքից, որը հավաքել է Մայիլյանը՝ որպես նախագահի թեկնածու։ Ստացվում է՝ նա ունի ընդամենը 3305 կամ դրանից մի փոքր ավելի ձայներ, իսկ մնացած մասը նա ստացել է հենց Սամվել Բաբայանի շնորհիվ, թեև Մայիլյանն ինքը ասում է, թե դրանք երկուսի ձայներն են, այլ ոչ միայն Բաբայանի:
Ամեն դեպքում, արդեն կանխատեսվում է, որ ապրիլի 14-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլում Մայիլյանը ձախողելու է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին