
Իսրայելի առողջապահության նախարարի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Իսրայելի առողջապահության նախարար Յակոբ Լիցմանի և նրա կնոջ մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս: Այս մասին գրում է Times of Israel-ը։
71-ամյա նախարարն ամենատարեց բարձրաստիճան պաշտոնյան է, որն Իսրայելում վարակված է կորոնավիրուսով: Նշվում է, որ ամուսիններն ինքնամեկուսացված են և անցնում են համապատասխան բուժում:
Փաստի մասին արդեն տեղյակ է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, որը 15-օրյա ինքնակամ կարանտինից դուրս էր եկել ընդամենը երեկ։
Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրների թիվը երեկվա դրությամբ կազմում է 6092, մահացել է 26 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին