2020-ին համաշխարհային տնտեսությունը կարող է կրճատվել 1 տոկոսով. Associated Press
Կորոնավիրուսի համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունն այս տարի կարող է կրճատվել գրեթե 1 տոկոսով, հայտարարել է ՄԱԿ-ը: Մինչև համավարակը սպասվում էր համաշխարհային տնտեսության 2,5 տոկոս աճ: Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին։
ՄԱԿ-ի համապատասխան դեպարտամենտն իր զեկույցում նախազգուշացրել է, որ լավագույն դեպքում մասնավոր սպառման, ներդրումների և արտահանման նվազումը կարող է փոխհատուցվել պետական ծախսերի մեծացմամբ 7 խոշոր արդյունաբերական առումով զարգացած երկրներում և Չինաստանում, ինչը կբերի համաշխարհային տնտեսության 1,2 տոկոս աճի: Վատագույն դեպքում աճը կնվազի 0,9 տոկոսով՝ կապված պահանջարկի տարբեր չափի շոկերից Չինաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և ԵՄ-ում, ինչպես նաև նավթի գների 50 տոկոս նվազման պատճառով:
Զեկույցում գրված է, որ վիրուսի տարածման դեմ պայքարի միջոցները, ինչպես օրինակ տեղաշարժման սահմանփակումները և կարանտինը Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ծանր հարված կհասցնի ծառայությունների հատվածին, հատկապես այն ճյուղերում, որոնք ներառում են ֆիզիկական գործակցությունը, ինչպես օրինակ մանրածախ առևտուրը, ժամանցը և հյուրանոցային բիզնեսը, հանգստի և տեղափոխությունների ծառայությունները: Այս ճյուղերում կենտրոնացած է այդ երկրների աշխատատեղերի մեկ քառորդից ավելին, քանի որ այդ ձեռնարկությունները եկամուտներ են կորցնում, գործազրկությունը, հավանաբար կտրուկ կաճի:
Զեկույցում նաև ասվում է, որ հարուստ ու զարգացած երկրներում տնտեսական սահմանփակումների բացասական հետևանքները շուտով կտարածվեն նաև զարգացող երկրների վրա, որոնք կբախվեն առևտրի ու ներդրումների կրճատման հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին