Մոսկվայում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասել է 140-ի. gazeta.ru
Մոսկվայում կորոնավիրուսով վարակված 140 քաղաքացի բուժվել է: Այս մասին հաղորդել է Մոսկվայի փոխքաղաքապետի սոցիալական զարգացման գծով տեղակալ Անաստասիա Ռակովան, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ նրա, վերջին 24 ժամվա ընթացքում բուժումից հետո ևս 25 հիվանդ է դուրս գրվել։
«Նրանք լիովին առողջ են և լավ են զգում», - ասել է Ռակովան:
Վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում ավելի քան 2,7 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 24 քաղաքացի մահացել է: Նշվում է, որ Ռուսաստանի շատ շրջաններում հայտարարվել է ինքնամեկուսացման ռեժիմ:
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվայում 29 երեխա հիվանդացել է COVID-19-ով․ Gazeta
- Մոսկվայում 17 երեխա վարակվել է կորոնավիրուսով.RT
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին