Նախարարության հետ անազնիվ են վարվել, եթե չեն նշել իրենց աշխատանքը և չեն հայտարարագրել եկամուտները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց, որ 15 ժամյա ռեժիմով աշխատում են նախարարության շահառուների՝ սոցիալապես անապահով ընտանիքների հետ: Ըստ նախարարի՝ սոցիալական աջակցության համար գրանցված նպաստառուների թիվը 105 հազար է, որոնց հետ մշտապես կապի մեջ են նախարարության պատասխանատուները, մարզպետներ և համայնքի ղեկավարները:
Մամուլի կենտրոնում հարց հնչեց, թե ի՞նչ անեն բազնազավակ նպաստառու այն ընտանիքները, որոնց աշխատող անդամներից մեկը կորցրել է աշխատանքը և նրանք չեն ընդրկվել կառավարության վերջին ծրագրերում:
«Բազմազավակ ընտանիքները ստանում են ընտանեկան նպաստներ: Եթե այդ ընտանիքները, որոնք այս նպաստի համակարգում են և կորոնավիրուսի պատճառով նանց կյանքում փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ նրանք նախկինում աշխատել են, հիմա չեն աշխատում, սա նշանակում է, որ նրանք առնվազն այս պահին են անազնի, կամ նախկինում են անազնիվ եղել՝ չնշելով իրենց աշխատանքը և չհայտարարագրելով իրենց եկամուտը և դրանով դառնալով նպաստի համակարգի մասնակից և տարիներով ստանալով նպաստ»,- պատասխանեց Զարուհի Բաթոյանը:
«Նպաստառուին տրվող աջակցությունն այնքան է, որքան կա: Բնականաբար դա բավարար չէ, բայց այն ընդամենը աջակցություն է ընտանիքին այն չափով, որ չափով պետությունը հնարավորություն ունի: Այս որոշումը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք չեն ստանում որևէ աջակցություն: Այս ընտանիքները/նպաստառուները/ օգտվում են նաև կոմունալ ծախսերի սուբսիդիաներից, առողջապահական ծառայություններից , այսինքն՝ բազմաթիվ արտոնություններ ունեն, որոնք իրենց թույլ են տալիս, որևէ կերպ մեղմելու սոցիալական խնդիրները: Բայց այսօրվա ընդունած որոշումը վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք որևէ արտոնություն չունեն որևէ ոլորտում»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ ներկայացնելով կառավարության այսօրվա ընդունած սոցիալական փաթեթին, որով 26.500 դրամ միանվագ օգնություն է տրամադրվում մինչև 14 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները չեն աշխատում:
Իսկ տրամադրվող գումարը քիչ է, քանի որ կառավարությունը որոշել է ավելի շատ շահառուների օգնել, մյուս կողմից էլ պարզ չէ, թե մինչև երբ այն կշարունակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին