Շուշան Դոյդոյան. Կառավարությունն ընդունեց մի նախագիծ, որն արժանացել է քաղհասարակության խիստ քննադատությանը
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը ահազանգում է.
«Լրագրողներ ջան, շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն ստանալու մասին ձեր հարցումներն այսուհետ կարող են մերժվել, եթե Շրջակա միջավայրի նախարարությունը դրանք համարի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող։
Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքում այս վտանգավոր փոփոխությունն առաջարկել է Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ Կառավարությունն այսօր ընդունել է։
Այս նախագիծը չի անցել պատշաճ հանրային քննարկում, չի ստացել քաղհասարակության հավանությունը, ավելին, այն արժանացել է խիստ քննադատության։ Մեր կարծիքը պարտավոր եք լսել»։
Այսօր ավելի վաղ տեղեկատվության ազատության համար պայքարող մասնագետը նշել էր.
«Բնապահպանության նախարար, այս նեղ պահին Դուք ձեզ ճիշտ չեք պահում։ Երբ բոլորը զբաղված են, դուք գաղտագողի կառավարության նիստի օրակարգ եք բերում քաղհասարակության կողմից մերժված մի անգրագետ նախագիծ՝ առաջարկելով փոփոխել Տեղեկատվության ազատության մասին օրենքը։
Ո՞րն է սրա հրատապությունը, կարևորությունը, իմաստը, նպատակը քաղաքացու համար այս պահին սա ընդունելու։
Ի դեպ, բոլոր նախկին կառավարություններն էլ ուզել են Տեղեկատվության ազատության մասին օրենքը փոխել։ Վստահ էինք, այս կառավարությունը տարբեր է»։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Տեղեկատվության ազատության ոլորտում առկա են լուրջ խնդիրներ
- Աշոտ Մելիքյան. Պատշաճ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, տեղեկատվության ազատությունն են սահմանափակում
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան