«Փաստինֆո». Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը բժշկական կենտրոնում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռևս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: ՀՀ երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ բժիշկների ցուցումով շարունակվում է Ռ.Քոչարյանի ստացիոնար բուժումը և հայտնի չէ, թե որքան կտևի այն:
Հիշեցնենք, որ մարտի 7-ի երեկոյան երկրորդ նախագահին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն՝ արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով։
Մարտի 8-ին Ռոբերտ Քոչարյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա պետք է մի քանի օր ստացիոնար բուժում ստանա։
Աղբյուրի փոխանցմամբ, ըստ «Էրեբունի» ԲԿ-ից ստացված տեղեկանքի՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ ախտորոշվել են սուր վեստիբուլոպատիա, զարկերակային հիպերտենզիա 3-րդ աստիճանի, սրտի ռիթմի խանգարում, հաճախակի փորոքային էքստրասիստելաներով բարձր կարդիովասկուլյար ռիսկ։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Ռոբերտ Քոչարյանի վիճակը նորմալ անվանել չեմ կարող
- Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան