
Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյանի հերոսների հիշատակին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հակառակորդի կողմից 2016թ. սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի ժամանակ և Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների և զորավար Անդրանիկ Օզանյանի ու սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:
ՀՀ երրորդ նախագահը նաև ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդն աղոթել է Ապրիլյանում զոհված հայորդիների հանգստության համար
- Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին
- Ապրիլյան պատերազմից չորս տարի անց