Սոցիալական աջակցության ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց կառավարության սոցիալական ոլորտին ուղղված աջակցության 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ ծրագրերը:
Նախարարն ասուլիսի սկզբում կոչ արեց հատկապես տարեցներին չայցելել «Հայ Փոստ»-ի գրասենյակներ, չգնալ սոցիալական աջակցության տարբեր ծառայությունները, քանի որ կարող են վնասել առողջությունները:
««Հայ Փոստ»-ի մեր գործընկերները ֆինանսական աջակցությունը, եթե դա կանխիկ եղանակով է, տրամադրում են բնակության հասցեներում: Մենք ջանքեր ենք գործադրում, որ բոլորը ստանան, բաց եթե ստանում եք բանկերից կարող եք այցելել բանկ՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոները»,- հայտարարեց նախարարը:
Բաթոյանը շեշտեց, որ այդ ծրագրերի իրականացման կարգերը դեռ բոլորը չեն մշակվել և մշակվելուց հետո կհրապարակվեն, որից հետո քաղաքացիները կարող են դիմել դրանցից օգտվելու համար:
«4-րդ ծրագիրը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որոնցում մարտի 13-ից 25-ը ընկած ժամանակահատվածում ծնողներից մեկը մահացած է եղել: Մյուս խմբում ընդգրկված է նույն տարիքի երեխա ունեցողները, որտեղ ծնողներից միայն մեկն է եղել գրանցված աշխատող, իսկ մյուս ծնողը չի աշխատում: Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երախա ունեցող միայնակ մայրը կամ ծնողը, ով եղել է գրանցված, բայց ազատվել է աշխատանքից նշված ժամանակահատվածում»,- հայտարարեց Բաթոյանը և ներկայացրեց, որ նաև աջակցություն կարող է ստանալ աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողը, որը եղել է անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը Հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ: Այս ծրագրով աջակցության չափը 100 հազար դրամ է՝ յուրաքանչյուր երեխայի համար:
Նմանատիպ ծրագիր կան այն անձանց համար, որոնք նույնպես ազատվելեն աշխատանքից, բայց չունենալով երեխա՝ ծրագրով շահառու չեն:
6-րդ ծրագիրն, ըստ նախարարի, վերբերում է այն քաղաքացիներին, որոնք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի համաձայն աշխատել են մասնավոր սեկտորում առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն անընդմեջ և ազատվել են աշխատանքից մարտի 13-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Այս դեպքում աջակցությունը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով:
«7-րդը վերաբերում է հղի կանանց, որոնք 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում և որոնց ամուսինները եղել են գրանցված աշխատող և ազատվել է մարտի 13-ից 30-ը ընկած ժամանակահատվածում: Աջակցություն կարող են ստանալ նաև այ ն հղի կանայք, ովքեր 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում»,- նշեց Բաթոյանը և տեղեկացրեց, որ այս դեպքում աջակցության չափը կրկին կազմում է 100 հազար դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների ընթացքն ու աջակցության նոր ծրագրերը
- «Այս պահին, բոլոր աջակցության ծրագրերը միտված են բիզնեսներին լիկվիդայնության բարձիկ նետելուն». Էկոնոմիկայի փոխնախարար
- Խորհրդատվական աջակցություն բիզնեսին
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ
- Էկոնոմիկայի նախարարը գործարարների հետ քննարկել է պետության կողմից տրամադրվող աջակցության հետ կապված հարցեր
- Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին