Վրաստանում բժշկական ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից
Վրաստանում Մինչև 2020-ի հոկտեմբերի 1-ը, բուժական/բժշկական բիզնեսի համար նախատեսված ապրանքի ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից (ավելացված արժեքի հարկ): Որոշման մասին տեղեկացնում է aliq.ge-ն։
Որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված՝ կորոնավիրուսի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից և ֆինանսների ու առողջապահության նախարարությունների համատեղ հրամանով:
«Այս որոշումը պետք է նպաստի մեր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարելու համար առողջապահության սեկտորին անհրաժեշտ բոլոր ապրանքատեսակների անխափան մատակարարմանը»,-ըստ աղբյուրի, ասված է նոր հրամանում:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
- Վրաստանի կառավարությունը կփակի մարտ, ապրիլ, մայիս ամիսների կոմունալ ծախսերը
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 115 է. ria.ru
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան