Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր հիվանդը
Թբիլիսիում կորոնավիրուսից ապաքինվել է ամենածանր առողջական վիճակով հիվանդը: 47-ամյա կինն, ով մեկ շաբաթից ավելի շնչում էր շնչառական սարքի միջոցով, հիվանդանոցից դուրս կգրվի այսօր:
«Ամենածանր պացիենտը ողջ երկրի մասշտաբով, որը բուժվում էր մեր կլինիկայում, ապաքինվել է»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Նրա խոսքով, կինն ուներ նաև սրտի խնդիրներ: Հիվանդանոց դիմելուց առաջ նրա մոտ արդեն գրանցված է եղել երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական խնդիր: Պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի՝ նման հիվանդությունների հետ համադրությունը համարում է բարձր ռիսկային: Ռատիանին կնոջ դեպքը որակել է «Վրաստանի առողջապահական համակարգի հաղթանակը»:
«Գոյություն ունի նման պացիենտների որոշակի սանդղակ: Դեպքերի 97 տոկոսն ավարտվում է մահով, սակայն այս կինն ապրեց»,- ասել է Ռատիանին՝ հավելելով, որ կինը 2 շաբաթ կգտնվի ինքնամեկուսացման մեջ:
Նույն աղբյուրը գրում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են երկուսով: Երկրում ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է վարակման 117 դեպք, որից 23-ն ապաքինվել են:
Նոր վարակվածներից մեկը եկել է Վրաստան Հայաստանից: Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի, նրա առողջական վիճակն այս պահի դրությամբ ծանր չէ:
Երկրորդ հիվանդը Բաթումիից է, 10 տարեկան է, ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել ծնողների հետ, որոնց մոտ կորոնավիրուս չի հաստատվել:
Ապրիլի 1-ի ժամը 20:00-ի դրությամբ Վրաստանի մասշտաբով կարանտինում է 5783 մարդ, հատուկ ուշադրության ներքո՝ 301 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 115 է. ria.ru
- Վրաստանում ծանր հիվանդներն ապաքինվում են
- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 108-ի. ՌԻԱ Նովոստի
- Համընդհանուր կարանտին՝ Վրաստանում
- Դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը
- Վրաստանում գտնվող շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացիներ գալիս են Հայաստան
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան