Ամերիկացուն սպառնում է 15 տարվա ազատազրկում ՝ Սպիտակ տունը պայթեցնելու փորձի համար
«ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի բնակիչը մեղավոր է ճանաչվել Սպիտակ տան վրա զենքով և պայթուցիկով հարձակման փորձ կատարելու մեջ, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում»,- ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, ասվում է ԱՄՆ արդարադատության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Այսօր Ջորջիա նահանգի Կումմինգ քաղաքի բնակիչ 23-ամյա Հասեր Ջալալ Թահեբը իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի սեփականություն հանդիսացող կամ վարձակալված շենքը հրազենով կամ պայթեցնելով ոչնչացնելու փորձ կատարելու մեջ: Նա պլանավորել էր հարձակումը Սպիտակ տան վրա ՝ օգտագործելով զենք և պայթուցիկ նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսի՝ Թեհեբը պլանավորել էր ահաբեկչական հարձակում Սպիտակ տան վրա, քանի որ նրա պնդմամբ ՝ ջիհադին մասնակցելու հանձնառություն ուներ:
Նա հավելել է, որ Սպիտակ տունը մեկն էր այն ամերիկյան գրավիչ շինություններից, որը թիրախավորել էր։
Քննության ընթացքում քննիչները պարզել են, որ նա ծրագրել էր նաև գրոհներ Ազատության արձանի, Վաշինգտոնի հուշարձանի, Լինքոլնի հուշահամալիրի և Սինագոգի վրա:
ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով՝ Թեհեբի դեմ հետաքննությունը տևել է ավելի քան մեկ տարի: 2018-ի մարտին իրավապահ մարմիններին տեղի բնակիչներից մեկը տեղեկատվություն էր հայտնել, որ Թեհեբը արմատականացել է և նախատեսում է մեկնել արտասահման:
Թեհեբը ձերբակալվել է ՀԴԲ գործակալների կողմից 2019 թվականի հունվարին: Նրա գործով դատավճիռը կհրապարակվի 2020 թվականի հունիսի 23-ին կայանալիք դատական նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին