Ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ.դեսպանություն
ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել,որում մասնավորապես նշված է.
«Նոր տիպի կորոնավիրուսի տարածման հետևանքով օդային հաղորդակցության ոլորտում կիրառվող սահմանափակումների պայմաններում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր առաջին իսկ հնարավոր չվերթով պատրաստ են ուղևորվել Երևան, խնդրում ենք իրենց անձնագրային և գործող կոնտակտային տվյալներն (բջջային հեռախոսահամար) ուղարկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության էլ. փոստի հասցեին՝ [email protected]
Միաժամանակ հայտնում ենք, որ ներկա պահին ԱՄԷ-ից դեպի Երևան որևէ չվերթ նախատեսված չէ, և ձեր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կօգտագործվի միայն օպերատիվ իրավիճակով պայմանավորված դեպքերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան