Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման մասին։
1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:
Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որտեղ մինչև 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է եղել գրանցված աշխատող և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:
Աջակցություն կարող են ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչև 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:
Շահառու կարող է դառնալ նաև մինչև 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ և ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ նաև աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր և որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:
2. Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:
Ո՛չ, չեն կարող:
3. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐերեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
4. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
5. Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչև 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող և մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:
Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:
Աջակցություն չեն կարող ստանալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:
6. Ինչպե՞ս և ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:
Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից: Ուստի՝ դիմում գրելու կարիք չկա:
7. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:
Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի և գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:
Հարակից հրապարակումներ`
- Չաշխատող ծնողների յուրաքանչյուր երեխային կառավարությունը կտա 26500 դրամ
- Վաղվանից կառավարության հակաճգնաժամային փաթեթների մի մասից շահառուները կկարողանան օգտվել.վարչապետ
- Կառավարության հաստատած տնտեսական ու սոցիալական բնույթի ութ գործիքները
- Կառավարության որոշմամբ կորոնավիրուսից տուժած ոլորտների մոտ 100 հազար աշխատողների կտրամադրվի աջակցություն
- Աջակցություն կտրամադրվի չաշխատող այն հղի կանանց, որոնց ամուսիները չունեն աշխատանք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին