Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները հետաձգվում են «մինչև հետագա ծանուցում»
Կորոնավիրուսային համաճարակի պատճառով ՈՒԵՖԱ-ն «մինչև հետագա ծանուցում» հետաձգել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի բոլոր հանդիպումները, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Նշվում է, որ հետաձգվել են նաև հունիսին նախատեսված ազգային հավաքականի բոլոր խաղերը՝ ներառյալ «Եվրո-2020»-ի փլեյ-օֆ խաղերը, որոնք կկայանան 2021-ին, և կանանց 2021-ի ընտրական հանդիպումները:
«Եվրո-2020»-ի փլեյ-օֆֆերում ընդգրկվելու են Հյուսիսային Իռլանդիան, Իռլանդիայի Հանրապետությունը և Շոտլանդիան:
Պրեմիեր լիգան դադարեցված է առնվազն մինչև ապրիլի 30-ը: Իսկ Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի և կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, որոնք նախատեսված էին մայիսին, անհայտ ժամկետով հետաձգվել են:
Նշվում է նաև, որ Պրեմիեր լիգայի ակումբները՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» շարունակում են մնալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը», «Գայլերը» և շոտլանդական Պրեմիեր լիգայի «Ռեյնջերսը» Եվրոպայի լիգայում են:
Հարակից հրապարակումներ`
- «ՈՒԵՖԱ»-ն առաջնության վերսկսման տարբերակներ է քննարկում
- ՈՒԵՖԱ-ն կդադարեցնի Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղերը
- Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» - «Նապոլի» հանդիպումը կլինի առանց հանդիսականների
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին