Տնտեսություն 18:02 03/04/2020 Հայաստան

ԱԶԲ. 2020 թ-ին ՀՀ-ում տնտեսական աճը կորոնավիրուսի պատճառով կդանդաղի մինչև 2.2%

Այօսր լույս է տեսել Ասիական զարգացման բանկի գլխավոր տնտեսական հրապարակումը՝ «Ասիայի զարգացման հեռանկարներ 2020»-ը, որի  համաձայն COVID-19 պանդեմիայի  ազդեցության ներքո զարգացող Ասիայում տարածաշրջանային տնտեսական աճը կտրուկ կնվազի 2020թ-ին՝ մինչ 2021թ-ին վերականգնվելը։

Հաղորդագրության համաձայն, զեկույցի շրջանակներում կանխատեսվում է, որ 2020թ-ին տարածաշրջանային աճը կկազմի 2.2%՝ 2019թ-ի սեպտեմբերին ԱԶԲ-ի կանխատեսված 5.5%-ից 3․3 տոկոսային կետով իջեցում։

Ակնկալվում է, որ 2021թ-ին աճը կավելանա՝ հասնելով մինչև 6.2%-ի այն ենթադրությամբ, որ բռնկումը կավարտվի և գործունեությունը կկարգավորվի։ Բացառությամբ Հոնկոնգի, Չինաստանի, Կորեայի Հանրապետության, Սինգապուրի, Թայբեյի, Չինաստանի ինդուստրիալ նոր տնտեսությունների՝ կանխատեսվում է, որ զարգացող Ասիայի աճն այս տարի կկազմի  2.4%՝ 2019թ-ի 5.7%-ի համեմատ՝ նախքան հաջորդ տարի 6.7%-ի հասնելը։ 

«Համաշխարհային համավարակի զարգացումը, ուստի և համաշխարհային և տարածաշրջանային տնտեսության հեռանկարները խիստ անորոշ են։ Աճը կարող է ավելի ցածր լինել, իսկ վերականգնումը՝ ավելի դանդաղ, քան այժմ կանխատեսում ենք։ Այդ պատճառով անհրաժեշտ է ուժեղ և համակարգված ջանքեր գործադրել՝ COVID-19-ի համավարակը զսպելու և վերջինիս ունեցած տնտեսական ազդեցությունը, հատկապես ամենախոցելիների վրա մինիմիզացնելու համար», - ասել է ԱԶԲ գլխավոր տնտեսագետ Յասույակի Սավադան։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում (ՉԺՀ) COVID-19-ի բռնկման պատճառով առաջին եռամսյակում արդյունաբերության, ծառայությունների, մանրածախ վաճառքի և ներդրումների ծավալների կտրուկ կրճատումը այս տարի կհանգեցնի աճի տեմպերի նվազեցման մինչև 2․3%-ի։ Աճը կվերականգնվի՝ հասնելով նորմալից բարձր 7.3%-ի 2021թ-ին՝ նախքան կվերադառնա աճի նորմալ տեմպին։

Հնդկաստանում վիրուսի տարածումը, ինչպես նաև գլոբալ վիճակի թուլացումը զսպելուն ուղղված միջոցառումները առ ոչինչ կդարձնեն հարկերի նվազեցման և ֆինանսական հատվածի բարեփոխումների օգուտները։ Կանխատեսումների համաձայն՝ 2020 ֆիսկալ տարում (ՖՏ) Հնդկաստանում աճը կդանդաղի՝ հասնելով 4.0%-ի՝ նախքան 2021 ՖՏ-ում 6.2%-ի չափով ամրապնդվելը։ 

Հայաստանում, տնտեսության վրա COVID-19-ի ազդեցությունն արտացոլելով՝ կանխատեսվում է, որ 2020թ-ին աճը կդանդաղի 2.2%-ի՝ սպառման ավելի դանդաղ ընդլայնման պայմաններում, իսկ հետո՝ 2021թ-ին, կհասնի 4.5%-ի, քանի որ բարեփոխումները, որոնք սկսել են 2019թ-ին և 2020թ-ին, կամրապնդեն և կբարելավեն ենթակառուցվածքները, մարդկային ռեսուրսները, կապիտալը, ֆինանսները և պետական կառավարումը։

Ակնկալվում է, որ 2020թ-ին գնաճը և ընթացիկ հաշվի դեֆիցիտը մի փոքր կբարձրանան՝ նախքան 2021թ-ին միջինանալը։ Պետական ներդրումների ավելացումը շատ կարևոր է ներառական և կայուն աճ ապահովելու համար։

Ասիայում թուլության մեծ մասը պայմանավորված է արտաքին միջավայրի վատանալով՝ ԱՄՆ, եվրոգոտու և Ճապոնիայի արդյունաբերական խոշոր տնտեսություններում աճի ստագնացիայով կամ անկումով։ Ապրանքների և նավթի որոշ արտահանողներ, ինչպիսիք են Կենտրոնական Ասիայի երկրները, կտուժեն հումքի գների անկումից։ Ակնկալվում է, որ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար այս տարի կկազմի միջինում  $35՝ 2019թ-ին մեկ բարելի համար $64-ի համեմատ։ 

Զարգացող Ասիայի բոլոր ենթաշրջաններում աճի թուլացում կնկատվի, որը պայմանավորված կլինի համաշխարհային թույլ պահանջարկով, իսկ որոշ տնտեսություններում՝ ներքին բռնկումների և բռնկումների զսպելուն ուղղված քաղաքականություններով։

Կտուժեն այն ենթաշրջանները, որոնք տնտեսապես ավելի բաց են, ինչպես օրինակ՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիան, կամ որոնք կախված են զբոսաշրջությունից, ինչպես օրինակ Խաղաղօվկիանոսյան ենթաշրջանը։ Ակնկալվում է, որ 2020թ-ին խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տնտեսական գործունեությունը կնվազի 0.3%-ով՝ նախքան 2021թ-ին վերականգնվելը՝ հասնելով 2.7%-ի։

Զեկույցի հատուկ բաժինը թարմ տեղեկատվություն է տրամադրում այն մասին, թե ինչպիսի՞ն կլինի COVID-19-ի բռնկման հավանական ազդեցությունը զարգացող Ասիայի տնտեսությունների և այդ տնտեսությունների ոլորտների վրա։

Համավարակի համաշխարհային արժեքը կարող է տատանվել $2.0 տրիլիոնից $4.1 տրիլիոնի միջակայքում, որը համարժեք է համաշխարհային ՀՆԱ-ի 2.3%-4.8%-ի չափով կորստին։ Այս գնահատականները, որոնք թարմացնում են մարտի 6-ին ներկայացված ԱԶԲ ուսումնասիրության արդյունքները, արտացոլում են համավարակի այժմյան համաշխարհային բնույթը, զսպող քաղաքականությունների լայն կիրառությունը և ողջ աշխարհում ճամփորդությունների արգելումը, ինչպես նաև այն, թե ինչպե՞ս է բռնկումն ազդել PRC-ի գործունեության վրա։

Հարկ է նշել, որ գնահատականը հաշվի չի առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են մատակարարման խաթարումները, ընդհատված տրանսֆերտները, հրատապ առողջապա-հական ծախսերը և պոտենցիալ ֆինանսական խաթարումները, ինչպես նաև կրթության և տնտեսության վրա ունեցած երկարաժամկետ ազդեցությունները։

ԱԶԲ-ն հանձն է առել հասնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միևնույն ժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացելուն ուղղված իր ջանքերը։ Հիմնադրվելով 1966թ-ին՝ այնունի 68 անդամակից երկիր՝ 49-ը՝ տարածաշրջանից։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}