ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում
Առողջ մարդկանց կողմից դիմակներ կրելը պարտադիր չէ, և դիմակը ինքնին COVID-19-ից պաշտպանություն չի երաշխավորում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը։
«Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Առողջ մարդու կողմից դիմակ կրելը պարտադիր չէ։ Այն մարդիկ, որոնց մոտ կան ախտանիշներ, պետք է կրեն դիմակներ ուրիշներին պաշտպանելու համար։ Նաև այն մարդիկ, որոնք խնամում են հիվանդների, օրինակ, տանը, պետք է կրեն դիմակներ, քանի որ նրանք կարող են վարակվել»,- ասել է նա։
ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ «այսպես թե այնպես դիմակը վիրուսից պաշտպանություն չի երաշխավորում»։
«Դա պետք է կիրառել այլ միջոցառումների հետ միաժամանակ։ Խնդիրն այն է, որ, կրելով դիմակ, մարդիկ կարող են ստանալ անվտանգության կեղծ զգացողություն և մոռանան այլ բաների մասին, օրինակ, լվանալ ձեռքերը։ Բացի այդ, եթե չգիտեք, թե ինչպես պետք է ճիշտ դիմակ կրել, ավելի հաճախ, քան սովորաբար, դուք դիպչում եք ձեր դեմքին», - ավելացրեց է Յազարևիչը:
Նա նշել է, որ ամբողջ աշխարհի բժիշկներն ու բուժաշխատողները նախևառաջ պետք է ունենան բավարար քանակությամբ բոլոր անհրաժեշտ պաշտպանիչ միջոցները՝ ներառյալ դիմակներ, անվտանգության ակնոցներ և ձեռնոցներ: Եվ դրան կարելի է հասնել, այդ թվում ՝ սահմանափակելով շարքային քաղաքացիների կողմից այդ նյութերի զանգվածային գնումները:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
- Նախարարության ուշացած կոչը՝ ձեռնոցներն ու դիմակները մի նետեք չնախատեսված վայրերում
- Դիմակները, ձեռնոցները պետք է նետել փակ աղբամանի մեջ
- Վիլնյուսում հուշարձանները՝ բժշկական դիմակներով
- Ախալքալաքը կստանա 5000 բժշկական դիմակ, ձեռնոց և խալաթ
- Գ.Գևորգյան. Բժշկական դիմակների համաշխարհային գները կտրուկ բարձրացել են
- Ինչպես աղբը նետել օգտագործված դիմակները
- Ներկայումս քայլեր են կատարվում թեստերի և դիմակների նոր խմբաքանակների ներկրման ուղղությամբ
- Աղբի նոր տեսակ փողոցներում՝ օգտագործած դիմակ ու ձեռնոց
- «Ֆեյսբուքը» բժիշկներին նվիրել է 720 հազար դիմակ
- Վրաստանում բժշկական դիմակներ կբաժանեն 70 տարեկանից բարձր թոշակառուներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան