Պատգամավոր. Պատասխաններից երևում է՝ չեն կարող իրականացնել տեղորոշումը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը դիմել է Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը։ Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
«Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել բջջայինի կամ սմարթֆոնի հստակ տեղը 3D (X,Y,Z) հարթությունում, հարցրել թե օրինակ՝ 15 հարկանի բազմաբնակարան շենքի 2-րդ, 5-րդ և 14-րդ հարկերի բնակիչների տեղորոշումը ինչպե՞ս է հնարավոր իրականացնել: Արդյոք բոլոր բնակիչները պետք է տեղորոշվեն X,Y,Z հարթությունում թե՞ միայն X,Y- ում:
Ընկերությունների պատասխաններից հստակ երևում է, որ չեն կարող իրականացնել տեղորոշումը կամ հնարավոր չէ հստակ տեղորոշել՝ շեղումը 20-ից 100մ է։
Փաստորեն կառավարության կողմից բերված նախագիծը չի կարող լուծել այն խնդիրը ինչի համար նախատեսված էր։ Ուստի կառավարւթյունը պետք է բացատրություն տա, թե ինչու այս օրենքը բերեց և ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է իրագործել։
Կից ուղարկում ենք նաև պատգամավորի գրառման հղումը և ընկերությունների պատասխան գրությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Իմքայլականները տվեցին կառավարությանը «գործիքակազմ»
- Խորհրդարանը կրկին արտահերթ նիստով քննարկում է զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- Փաշինյան. Զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը նորից ԱԺ ներկայացնելու եղանակներ են փնտրվում
- ԱԺ-ն չընդունեց զանգերի և տեղաշարժերի մասին տեղեկություններ հավաքագրելու նախագիծը
- Իմքայլական որ պատգամավորները չեն քվեարկել Կառավարության կողմից ներկայացված նախագծերին