
Հնդկաստանում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են Կովիդ և Կորոնա
Հնդկական Չխատիսգար նահանգում կարանտինի ժամանակ ծնված երկվորյակներին անվանել են ի պատիվ նոր կորոնավիրուսի։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Hindustantime-ին:
Նորածին տղային անվանել են Կովիդ, աղջկան՝ Կորոնա։
Նշվում է, որ երեխաները ծնվել են երկրի ընդհանուր կարանտինի ժամանակ՝ մարտի 27-ի լույս գիշերը: Կարանտինի պատճառով ծնողներն ընտրել են այս անունները, սակայն նշել են, որ հետագայում կարող են մտափոխվել և վերանվանվել երկվորյակներին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին