ՄԻՊ-ը Ռոբերտ Քոչարյանի խնդրով գրություն է հասցեագրել ՔԿՀ ղեկավարին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բուժհաստատությունից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ փաստաբանների բողոքի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել Քրեակատարողական ծառայության հետ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՄԻՊ գրասենյակից՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՔԿՀ տեղափոխվելու վերաբերյալ փաստաբանների մտահոգությունների ու պաշտպանի արձագանքի, հնարավոր անելիքների մասին հարցին։
«ՄԻՊ աշխատակազմը ծառայությունից ճշտել է, որ բուժհաստատությունից ՔԿՀ տեղափոխումը կապված է նրա հետ, որ առկա է բժշկական համապատասխան ցուցում»,- հայտնեցին ՄԻՊ գրասենյակից՝ ավելացնելով, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ առկա է գրավոր դիմում, գրություն է հասցեագրվել Քրեակատարողական ծառայության ղեկավարին։
Հիշեցնենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Ըստ փաստաբանական թիմի, բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։
Փաստաբանական թիմը քննարկում է ստեղծված համաճարակային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակահարմարության և նրա առողջության անվտանգության հարցը։ Այս պահին նաև առկա է բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության անհրաժեշտությունը։
«Արդեն իսկ հայտնի է, ՔԿ համակարգում առկա են կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքեր, իսկ թեստեր բավարար չափով չեն հանձնվում։ Հաշվի առնելով այդ, պաշտպանները գտնում են, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը թույլ չի տալիս, որ նա պահվի ՔԿՀ-ում, որտեղի աշխատակիցները դեռ չեն հանձնել կորոնավիրուսի թեստը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Փաստաբանական թիմը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին վերաբերող մանրամասն տեղեկատվություն՝ բժշկական եզրակացություն, ստացած բուժում, չի հրապարակելու, քանի որ դա խիստ անձնական տեղեկություն է և բժշկական գաղտնիք»,- նշել են փաստաբանները։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
- Արման Թաթոյան. Պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները
- Արշակ Գասպարյան. Վայն եկել տարել է, եթե ազատազրկվածներից մեկի մոտ «հանկարծ» բացահայտվեց COVID-19
- «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցների մոտ ախտորոշվել է COVID-19
- ՄԻՊ. Վարակի դեմ պայքարում չպետք է մոռանալ մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում