Տնտեսություն 15:14 03/04/2020 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Թերագնահատվող ճգնաժամ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է համաճարակի փոփոխություններին, ստեղծված իրավիճակում ճիշտ ուղիներ գտնելուն։

Նա գրում է.

«Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, «տրենդը» հետհամաճարարակային նոր աշխարհի քննարկումն է։ Արդյո՞ք մի փոքր չենք շտապում։

Ակնհայտ է, որ մենք և աշխարհը դեռ չունենք բուն համաճարակի փուլի գնահատականները։ Աշխարհը դեռ նոր է անցնում այդ փուլի միջով, այդ փուլում դեռ ենթարկվելու է լուրջ տրանսֆորմացիաների, մենք այդ փուլի նույնիսկ կեսը դեռ չենք անցել։ Չունենալով ընթացիկ փուլի ճշգրիտ բնութագիրն ու գնահատականը՝ դժվար է մոդելավորել հետհամաճարակային նոր աշխարհը՝ իր հասարակական, տնտեսական, կառուցվածքային փոփոխություններով։ Այդ նոր աշխարհի հիմքը դրվում է այսօր՝ համաճարակային փուլում։

Մեծ համաճարակի բերած տեղական փոփոխությունները

Սպասվող գլոբալ փոփոխությունների ցանկում առաջին տեղը տրվում է ոչ այնքան տնտեսության, որքան՝ մտածողության, աշխարհընկալման փոփոխությանը։
Հայաստանյան իրականության մեջ մինչ այս պահը հանրային տրամադրությունների առումով երկու փաստ է արձանագրվել:

1. Վարակը դադարեցրեց տոքսիկ թեմաների գերիշխումը մեր կյանքում։ Վարակը, մեծ հաշվով, սոցիալական ցանցերում և հանրային մթնոլորտում լուրջ սանացիա արեց՝ հետ մղելով արհեստականորեն առաջ բերված բազմաթիվ «թեժ» թեմաներ։ Խաղարկային և բնական ագրեսիան, ատելությունը, մարտնչող պրիմիտիվիզմը, որ առկա էին ներհանրային օրակարգում, մեր առօրյայում, բավականին նահանջեցին։ Վիրուսը նպաստեց հասարակության դետոքսիկացիային։ Երկրում տոքսիկ մթնոլորտը հասել էր վտանգավոր ծավալների։

2. Ցավոք, ատելության և բաժանումների երկարատև փուլը տվել է իր ազդեցությունը, և հիմա նկատվում են որոշ հակակոնսոլիդացիոն միտումներ։ Չլիներ նախորդած ատելության և թշնամանքի փուլը՝ մեր հասարակությունն այսօր գուցե այլ դրսևորումներ կունենար։ Սա այս պահին գուցե տեսական հարց է և սուբյեկտիվ ընկալում, բայց գալիք տնտեսական սոցիալական անխուսափելի լարվածության ալիքի փուլում սա ավելի ցայտուն է երևալու։ Ինքն իրենով՝ սա մի առանձին մարտահրավեր է, որի մասին պետք է մտածել։
 
Օրինական երկիշխանություն

Վիրուսը ստիպեց, որ երկրում հաստատվի օրինական երկիշխանություն։ Կա քաղաքական իշխանություն և կա պարետատուն։ Իրական կյանքում, մեր առօրյայում պարետատունն այսօր ավելի առկա է և ավելի կենսական։ Այն ամենօրյա ռեժիմով փորձում է կառավարել ընդհանուր ռիսկերը։ Այս իրողության հանդեպ պետք է ուշադիր լինել, և, գուցե, ժամանակավորապես փորձել զսպել քաղաքական կամ գուցե այլ  նպատակներով, թեկուզ՝ օգտակար լինելու ազնիվ մղումով հանրային ճնշումը պարետատան վրա։ Նույնիսկ օբյեկտիվ քննադատության պարագայում պետք է շատ զգույշ լինել։ Կա՞ն գործնական առաջարկներ՝ անենք։ Կընդունեն՝ կընդունեն, չէ՝ չէ։

Պարետատունն իրականացնում է երկրի ամենօրյա «մեխանիկական կառավարում», և արհեստական դժվարություններ ստեղծել նրանց համար՝ նշանակում է՝ դժվարացնել մեր բոլորի կյանքի այսօրվա բարդ համակարգումը։

Իրենց խոսքի արժեքն իմացող շրջանակները և անհատներն անընդհատ կանգնում են  ընտրության առաջ՝ փորձելով գտնել ճիշտ բալանսը՝ տեղեկացվածության և հանրային պսիխոզի, նախազգուշացման և չարախոսության, կանխատեսման և խուճապի տարածման միջև։ Սա հեշտ գործ չէ, բայց եթե կա իրական ցանկություն, լուծումներ կգտնվեն։ Սա, իհարկե, ենթադրում է նույն տրամաբանության մեջ քայլեր՝ նաև պարետատան կողմից՝ ուշադիր լինել դրսից ստացվող վերլուծությունների հանդեպ, կարողանալ տարբերել օբյեկտիվ տեղեկատվական-վերլուծական աջակցությունը անարժեք հոսքից, արագ արձագանքել արվող խելամիտ առաջարկներին և այլն։
Ընդհանրապես, մեր կյանքի այս և հաջորդ փուլերի համար նոր կարևոր գաղափար է մտնում՝ բալանսը։ Մենք պարտավոր ենք լինելու այսուհետ բազմաթիվ իրավիճակներում գտնել ճիշտ բալանսը։

Մենք, ինչպես մյուս բոլոր պետությունները, հայտնվելու ենք հետհամաճարակային փուլում։ Թե ինչպես, ինչ վիճակում և ինչ հեռանկարներով մենք կհասնենք այդ փուլ, շատ բանով կախված է նրանից,  թե ինչպես կանցնենք այսօրվա՛ փուլի միջով։ Մենք դեռ համաճարակի փուլի սկզբում ենք և, նախքան ապագայի քննարկումը, պարտավոր ենք շատ ուշադիր և շատ զգոն լինել ներկայի հանդեպ։

Իսկ հետո՞

Այսօր աշխարհի բոլոր առաջատար պարբերականները և հեղինակավոր դեմքերը նկարագրում են, թե ինչպիսին է լինելու հետհամաճարակային աշխարհը։ Նկարագրությունները մեկը մյուսից գունեղ են, շրջադարձային, հեղափոխական՝ ավետելով քաղաքակրթական փոփոխություններ։
Իրականում՝ կյանքն աստիճանաբար մտնելու է բնականոն հուն, իսկ ֆանտաստիկ նկարագրություններով ապագան կերտվելու է  աստիճանաբար։ Փոխարենը, կարճ ժամկետում, ծագելու են լուրջ խնդիրներ՝ գործազրկություն, սնանկություններ, բյուջեի դեֆիցիտներ, սոցիալական լարվածություններ, կոնֆլիկտներ և այլն։

Ակնհայտ է, որ այս ֆոնին հետհամաճարակային աշխարհում լինելու են կառավարությունների փոփոխություններ։ Սա անխուսափելի է՝ ճգնաժամերը, սոցիալական լարվածությունները միշտ հանգեցնում են իշխանությունների փոփոխության։ Մի երկրում դա կլինի հերթական ընտրությունների, այլ դեպքում՝ արտահերթ զարգացումների, հեղափոխությունների և այլ կտրուկ իրադարձությունների տեսքով։

Հայաստանի պարագայում բոլոր ընդհանուր խնդիրներին միշտ պետք է ավելացնել անվտանգության սուր խնդիրը, պատերազմի հավանականությունը, սահմանների փակ լինելը։ Ոչ մի վիրուս և ոչ մի համաճարակ չի փոխելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հարմար պահի լուծել խնդիրը ռազմական ճանապարհով։

Հայաստանում  իշխանության փոփոխության տարբերակները

Ակնհայտ է, որ նախահամաճարակային մտածողությամբ և պատկերացումներով հայաստանյան իշխանությունը չի կարող մնալ հետհամաճարակային փուլում։ Դա շատ դժվար է պատկերացնել։
Նոր փուլում Հայաստանին նոր մտածողություն, նոր խաղի կանոններ, նոր մթնոլորտ և նոր ծրագրեր են պետք՝ բառիս բուն իմաստով՝ նոր Հայաստան։

Առաջնահերթության իրավունքով՝ իշխանության որակի փոփոխության քայլը պատկանում է իշխանությանը։ Պարզ ասած՝ եթե իշխանությունն իր մեջ  գտնի փոփոխության ռեսուրս  և սկսի «սոցիալական հեռավորություն» պահպանել իր իսկ նախահամաճարակային հիմնական ծրագրերից և պատկերացումներից, ապա երկրում հնարավոր կլինի ստանալ կոնսոլիդացիոն միտումներ, միասնական աշխատանքով մեղմել լարվածությունը, դիմանալ մարտահրավերներին։

Եթե իշխանությունը չհասկանա դրա կարևորությունը, շարունակի բռնելու, խլելու, դատելու, ազգայնացնելու իր անցումային հոգեբանությունը, շարունակի ագրեսիվություն ներարկել ամեն լայվով ու հանրահավաքով, շարունակի խաբել հեշտությամբ իր խոսքին տրվող հասարակությանը, ապա մի պահի փողոցում հայտնված քաղցած, անփող, անաշխատանք, անհեռանկար տասնյակ հազարները ստեղծելու են «ուրիշ Հայաստան»՝ միաժամանակ որպես թիրախ տեսնելով թե՛ «Հին», թե՛ «Նոր» Հայաստանների վերնախավերին։ Եթե կա գիտակցություն՝ սրանից խուսափելու, եկեք միասին գտնենք ելքեր։

Կա, ուրեմն, երկու ընտրություն. կա՛մ իշխանությունը կդնի նոր «սոցիալական հեռավորություն» իր և իր նախկին պատկերացումների միջև, կամ, հակառակ պարագայում, հասարակությունն ինքը կսկսի սոցիալական հեռավորություն պահել նման մտածողությամբ իշխանություններից։

Հասարակության ներսում կսկսի աշխատել ինքնապահպանման բնազդը։ Մեր պետությունն ունենալու է ռեսուրսների լրջագույն խնդիր։ Այս պայմաններում խլելու, դատելու գաղափարը պետք է կտրուկ փոխվի՝ ռեսուրսները աշխատեցնելու, երկրում ներդրումներ անելու, երկրում համակարգաստեղծ տնտեսական ծրագրեր սկսելու և, ընդհանրապես, ռեսուրս ունեցող անհատների ու կազմակերպությունների հետ համագործակցելու գաղափարներով։ Դրա համար պետք է իրական պատկերացում ունենալ ռեսուրսների չափի մասին, և այդ մարդկանց կոնկրետ բան առաջարկել։ 

Ժողովուրդը հոգնել էր «հին» Հայաստանից, և, դատելով ընթացքից, ժողովուրդը հոգնում է «նոր» Հայաստանից։ Ամբողջ վտանգն է այն է, որ հաջորդ փուլում, սպասվող դժվարությունների և անհեռանկարայնության փուլում, ժողովուրդը կարող է հոգնել բուն Հայաստանից։ Նման պատմական հակումներ, ցավոք,  մենք ունենք։ Մենք թերագնահատում ենք այսօրվա իրականությունը։ Նույնիսկ ոչ թե վաղվա ռիսկերը, այլ՝ հենց այսօրվա իրականությունը։

Ի վերջո, հանգելու ենք հիմնական հարցին. ո՞ր ճանապարհով ենք գտնում։ Դիմանալու համար պետք է ունենալ այլ մթնոլորտ և այլ պատկերացումներ։  

Հայաստանում իշխանությունն ասում է,  որ ճգնաժամը նոր հեղափոխական զարգացումների և առաջընթացի հնարավորություններ է տալիս։ Բայց այդ բանաձևը ճիշտ է միայն ու միայն մեկ դեպքում՝ եթե դու ունես առաջընթացի մտածողություն, գրագետ ծրագրեր, կոնսոլիդացիոն ռեսուրս, հակաճգնաժամային կառավարման գիտելիք և փորձ։ Հակառակ դեպքում ճգնաժամի մեջ ոչ մի լավ բան չկա։ Այն մարդկանց աննկարագրելի դժվարությունների առաջ է կանգնեցնում, փլուզում է կյանքեր, անդառնալի հետքեր թողնում։

Ճգնաժամի թերագնահատումն ամենավտանգավոր սխալն է։ Ավելի լավ է ոչինչ չանել, քան՝ սխալ պատկերացումներով լուծումներ առաջարկել։ Հեշտ լուծումներ չկան, հեշտ ոչինչ այլևս չի լինելու»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}