«Հրապարակ». Մասիս Մայիլյանը երկմտո՞ւմ է պայքարը շարունակելու հարցում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արցախից լուրեր էինք ստանում, որ 2-րդ փուլ անցած թեկնածու Մասիս Մայիլյանը երկմտում է պայքարը շարունակելու հարցում: Բանն այն է, որ նրան աջակցած և ձայների 80 տոկոսն ապահոված Սամվել Բաբայանը հնարավոր է 2-րդ փուլում չաջակցի Մայիլյանին, քանզի նա հասել է իր նպատակին՝ և իր կուսակցությունը խորհրդարանում 2-րդ ուժն է: Ավելին՝ չի բացառվում, որ նա կոալիցիա կազմի Արայիկ Հարությունյանի հետ:
Երեկ Մայիլյանը մեր զանգերին չպատասխանեց։ Թեև թիմից վստահեցնում էին, որ նման որոշում չկա, բայց Սամվել Բաբայանը հաստատեց, որ ինքն էլ ունի նման տեղեկություն, որ Մայիլյանը չի ուզում շարունակել, անգամ հայտարարություն չի արել այդ մասին: Մայիլյանի չմասնակցելու դեպքում սահմանադրական ճգնաժամի վտանգ է ստեղծվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին