Հնարավոր է անցկացվի շախմատի առցանց մրցաշար
Շախմատի աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը կազմակերպում է գերմրցաշար ՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջին ութնյակի մասնակցությամբ։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Հաջորդաբար ներկայացնենք անունները․Մագնուս Կարլսեն /Նորվեգիա /, Ֆաբիանո Կարուանա /ԱՄՆ /, Դին Լիժյեն /Չինաստան/ , Յան Նեպոմնյաշչի /Ռուսաստան/, Մաքսիմ Վաշյե-Լագրավ /Ֆրանսիա /, Ալեքսանդր Գրիշչուկ /Ռուսաստան/, Լևոն Արոնյան /Հայաստան/ և Ուեսլի Սոն /ԱՄՆ /:
Կորոնավիրուսի պատճառով մրցաշարը նախատեսված է անցկացնել առցանց ռեժիմով և մեկնարկել ապրիլի 18-ին՝ շրջանաձև մրցակարգով։ Յոթ տուրից բաղկացած երկշաբաթյա ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 250 հազար ԱՄՆ դոլար է։
Կառլսենն ասել է, որ դա պատմական պահ է շախմատի համար, քանզի հնարավոր կլինի շարունակել մասնագիտական միջոցառումները: Բացի այդ, հասկանալի պատճառով պարապուրդի մատնված տարբեր զբաղմունքի մարդիկ, նրանց թվում ՝ մարզիկները , կթեթևացնեն իրենց «ծանր» ժամանակը:
Գրոսմայստերները դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները