Պրեմիեր լիգա. Ի՞նչ են անելու առաջնության ակումբերը՝ լրացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական բացը
Կորոնավիրուսի բռնկումը առնվազն մինչև ապրիլի 30-ը օրացույցից ջնջել է անգլիական ֆուտբոլային բոլոր հանդիպումները, ինչը ֆինանսական դժվարին կացության մեջ է դրել ակումբներին, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Ամենադժվար որոշումներից մեկն այն է, թե ինչպես պետք է վարձատրվեն ֆուտբոլիստներն ու ակումբի մյուս աշխատակիցները։
Ֆուտբոլիստների պրոֆեսիոնալ ասոցիացիան իր բոլոր անդամներին հորդորել է չհամաձայնել աշխատավարձերի իջեցմանը կամ հետաձգմանը, քանի դեռ իրենք չեն խոսել միության հետ:
Նշվում է, որ քաղաքական գործիչները դատապարտել են այն ակումբերին, որոնք իրենց չխաղացող աշխատակիցներին որոշել են արձակուրդ ուղարկել։ Այդ քայլը հանգեցնում է «բարոյական վակուումի»։
Ըստ աղբյուրի, Պրեմիեր լիգան, Անգլիայի ֆուտբոլի լիգան և լիգայի կառավարիչների ասոցիացիան շարունակում են քննարկել խաղացողների աշխատավարձի և 2019-20 մրցաշրջանի վերսկսման շուրջ ծագած հարցերը։
Այսպիսով, «Արսենալը» որոշել է մինչև ապրիլի վերջ վճարել իր բոլոր աշխատակիցներին, սակայն ակումբը կարող է վերանայել այս որոշումը, եթե հետաձգվի մրցաշրջանի վերսկսումը։
«Բորնմուտը» հետևում է կառավարության օրինակին, և մի շարք աշխատակիցների ուղարկում է վճարովի արձակուրդի։
Ակումբի մենեջեր Էդին Հոուն, ղեկավարի օգնական Ջեյսոն Թինդալը, գլխավոր գործադիր տնօրեն Նիլ Բլեյքը և տեխնիկական տնօրեն Ռիչարդ իրենց կամքով հրաժարվել են աշխատավարձի զգալի մասից։
«Բերնլին» խոստացել է շարունակել վճարել աշխատակազմին արձակուրդի ողջ ընթացքում։
«Տոտենհեմը» որոշել է առաջիկա երկու ամիսներին ակումբի չխաղացող 550 աշխատակիցների վճարումները կրճատել 20%-ով։
Ակումբի ղեկավար Դանիել Լևին, ով նախորդ տարի վաստակել է 7 միլիոն ֆունտ ստեռլինգ, հրաժարվել է իր վաստակի մեկ հինգերորդ մասից և կոչ է արել Պրեմիեր լիգայի խաղացողներին հետևել իր քայլին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան