Մալայզիայի կառավարությունը կանանց խորհուրդ է տվել ամուսիններին «չձանձրացնել»՝ մեկուսացման ժամանակ, ապա ներողություն խնդրել
Մալայզիայի կառավարությունը ստիպված եղավ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ Կանանց Զարգացման դեպարտամենտը հրապարակեց մի շարք սեքսիստական «խորհուրդներ», որոնք պետք է օգնեին մարդկանց կորոնավիրուսային փակման պայմաններում, ներառյալ կանանց խորհուրդ տալով շարունակել դիմահարդարվել տանը և «խուսափել ամուսիններին նյարդայնացնելուց ու քննադատելուց»: Այս մասին գրում է CNN-ը։
Այս «խորհուրդները» բուռն արձագանքներ առաջացրեցին առցանց հարթակում, որի արդյունքում գերատեսչությունը հեռացրեց գրառումներ իր սոցմեդիայի էջից։
Հինգշաբթի կեսօրին Մալայզիայում հաստատվել է ավելի քան 2900 կորոնավիրուսային դեպք, որի հետևանքով զոհվել է 45 մարդ, ըստ Հոփկինսի համալսարանի տվյալների:
Մալազիայի վարչապետն անցած ամիս ընդունեց մի շարք գործողություններ՝ Covid-19 վարակի դեմ՝ խստոեն սահմանափակելով շարժը։
Կառավարության մարմնի հանդեպ հիմնական քննադատություններից մեկն այն էր, որ այն անտեսում է ընտանեկան բռնության աճը, երբ մարդիկ գտնվում են փակի տակ և փոխարենը կենտրոնանում է այնպիսի բաների վրա, թե ինչպես պետք է հագնվեն կանայք:
Երկրի «Բոլոր կանանց գործողությունների հասարակությունը» կոչ է անում կանանց զարգացման վարչությանը դադարեցնել իր սեքսիստական հաղորդագրությունները և կենտրոնանալ ընտանեկան բռնությունից փրկվածներին օգնելու վրա:
Իսկ Կանանց զարգացման դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ախմա Հասան էլ ասում է, որ իրենց նպատակն է եղել փոխանակել մեթոդներ և պրակտիկա՝ ընտանիքի ներսում դրական փոխհարաբերությունները պահպանելու և տնից աշխատելու փուլում: