«Լրագրողներ առանց սահմանների». Հայաստանի կառավարությունը խախտում է թափանցիկության սկզբունքը
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան էջում երեկ հայտարարություն է տարածել Հայաստանում բնապահպանական տեղեկատվության սահմանափակումների մասին օրինագծի՝ կառավորությւան կողմից հաստատման կապակցությամբ։
Կազմակերպությունն ահազանգել է, որ բնապահպանական տեղեկատվությունը սահմանափակող օրենսդրական նախագիծը խախտում է իշխանությունների որդեգրած թափանցիկության սկզբունքը։
Մանրամասենք, որ միջազգային կազմակերպության ահազանգը վերաբերում է Շրջակա միջավայրի նախարարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին։
Նախարարությունից նշել են, որ նախագծի ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։
Մինչդեռ տեղեկատվության ազատության մասնագետներն ու փորձագետները դեմ են արտահայտվում լրացմանը՝ հիմնավորելով, որ այն պետք է դրվի հանրային քննարկման, Նա պնդում է՝ առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը, առանձին կողմերի պատեհապաշտությամբ առաջնորդվելը, խաթարում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ-պետություն համագործակցության մեխանիզմներն ու թուլացնում պետության նպատմամբ հանրության վստահությունը:
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Դոյդոյան. Կառավարությունն ընդունեց մի նախագիծ, որն արժանացել է քաղհասարակության խիստ քննադատությանը
- Բնապահպանության նախարար, այս նեղ պահին դուք ձեզ ճիշտ չեք պահում.Դոյդոյան
- Աշոտ Մելիքյան. Պատշաճ վերահսկողություն չեն կարողանում իրականացնել, տեղեկատվության ազատությունն են սահմանափակում
- Շուշան Դոյդոյան. Պատեհապաշտական ու ավելորդ եմ համարում նախարարության օրենսդրական նախաձեռնությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին