Կորոնավիրուսից մահացել է իտալացի լեգենդար դիզայներ Սերջիո Ռոսսին
84 տարեկան հասակում կորոնավիրուսից վարակվելուց հետո մահացել է իտալացի հանրահայտ դիզայներ Սերջիո Ռոսսին։ Այս մասին գրում է Vogue-ը։
Մի քանի օր առաջ Ռոսին տեղափոխվել է ինտենսիվ թերապիա, նրա վիճակը արագորեն վատթարանում էր:
Դիզայների մահից առաջ նրա ընկերությունը ավելի քան 100 հազար եվրո նվիրաբերեց Էմիլիա-Ռոմանյա նահանգի Չեզենա քաղաքի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցներից մեկին:
Լուրը հայտնել է ընկերության գործադիր տնօրենն այսօր առավոտյան։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան