Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցավ 1մլն-ից, մահացությունը՝ 50 հազարից․ վերջին զարգացումները
Նախօրեի երեկոյան COVID-19-ից գլոբալ մահացությունը անցել է 50,000 այն բանից հետո, երբ 24 ժամվա ընթացքում Իտալիան հայտարարեց 760 նոր զոհերի մասին: Հաստատված կորոնավիրուսային դեպքերի թիվն անցել է 1 միլիոն ցուցանիշը: Ավելի քան 200,000 մարդ վերականգնվել է հիվանդությունից: Այս մասին գրում է Euronews-ը։
Թեև Իտալիայից վատ լուրերը շարունակվում են, հույս կա, որ խիստ մեկուսացման միջոցները արդյունք տալիս են։Այժմ օրական նոր վարակների թիվը հասնում է 4,668-ի, շաբաթվա կտրվածքով նվազելով 6153-ից։
Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը և բժիշկների իտալական ասոցիացիան հայտնում են, որ ավելի քան 10,000 բժշկական անձնակազմ վարակվել է ամբողջ երկրում, և 69 բժիշկ մահացել է:
Իսպանիայում մահվան թիվն անցել էր 10,000, քանի որ հայտարարվել էին ռեկորդային 950 COVID-19 զոհերի մասին:
Հինգշաբթի երեկոյան Ֆրանսիան 471 նոր մահվան դեպք հայտարարեց․ երկրում մահվան ընդհանուր թիվը կազմում է 4,503։
Կորոնավիրուսի վերջին թարմացումներն ամբողջ աշխարհում
Հարավային Կորեան հայտարարել է, որ ավելի քան 27,000 մարդ ինքնամեկուսացման տակ է։Երկիրը խստացնում է սահմանային հսկողությունը:
Չինաստանը հաղորդել է վիրուսի 31 նոր դեպքի մասին, որոնցից 29-ը ներկրվել են արտերկրից:
Ակնկալվում է, որ Թրամփի վարչակազմում հնարավոր է փոխեն ուղեցույցները դիմակների վերաբերյալ, հայտնում են ազգային լրատվամիջոցները: Նյու Յորքի քաղաքապետը մարդկանց խնդրել է ծածկել դեմքը դրսում, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:
Մեծ Բրիտանիան հայտարարում է, որ մինչև ապրիլի վերջ կորոնավիրուսային թեստավորման քանակը 10,000-ից կհասցնի 100,000-ի։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների մեծամասնությանը կարգադրել է դադարեցնել աշխատանքը մինչև ամսվա վերջ՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը:
Ֆրանսիական բժշկական դիտորդ մարմինը նախազգուշացրել է մալարիայի և ՄԻԱՎ-ի դեղերի վտանգավոր կողմնակի ազդեցությունների մասին, որոնք փորձարկվել են նոր կորոնավիրուսի դեմ (հիդրօքսիքլորոքին)։
ԵՄ-ն ստեղծում է 100 միլիարդ եվրոյի նոր հիմնադրամ՝ արգելափակումների տնտեսական հետևանքները մեղմելու համար, փորձելով օգնել նրանց, ովքեր մնացել են աշխատանքից դուրս, և ընկերություններին։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան