«Իրատեսը»՝ Covid19-ի տեստերի մասին
«Իրատես» թերթը գրում է. «Աշխարհի լրատվական դաշտն ամբողջությամբ կլանել է նոր կորոնավիրուսը. տարաբնույթ խոսակցություններն ու ենթադրությունները հաջորդում են մեկը մյուսին։ Օրերս տեղեկություն տարածվեց, որ իշխանությունները Հայաստան են ներկրել էժանագին, անորակ կորոնավիրուսի թեստեր և, որ դրանք նախատեսված չեն Covid-19-ի համար։
Ավելին, անհանգստություն կա, որ այդ թեստերն իրական պատկերը չեն տալիս, այսինքն, հիմնականում ցույց են տալիս, որ մարդու մոտ նոր կորոնավիրուս չկա։ Եվ այսպես, որքանո՞վ են այդ խոսակցություններն իրական, ի՞նչ տիպի թեստեր են ներմուծվել Հայաստան. ընդամենը կորոնավիրուսի՞, թե՞ կոնկրետ Covid-19-ի համար։ Մեր այս հարցին ի պատասխան, առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից ուղարկեցին ներմուծված թեստի պիտակը։ Մասնագետների հետ հեռախոսազրույցում վերջիններս փաստեցին, որ դրանք լավագույնն են, այն է` պոլիմերազային շղթայական ռեակցիա (ՊՇՌ) ուղղությամբ թեստեր են»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: