ԱԱՏՄ երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանից հետաքրքրվեցին, թե արդյոք իր ղեկավարած մարմնի որոշ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի դեպք:
Հակոբ Ավագյանը հասատեց երկու վարակվածի առկայությունը։
«Ցավոք մեր հերթապահներից նույնպես վարակվեցին, բարեբախտաբար, նրանց վիճակը ծանր չէ: Մարտի 1-ից հետո, նրանք այստեղից գնացել էին, որ «Զվարթնոց»-ի հերթապահներին օգնեին, քանի որ ուժեղացրել էինք անձնակազմը և տեխնիկան՝ հայտնի թռիչքների ժամանակ: Երևանի տարածքային կենտրոնի բժիշկ համաճարակաբաններից մեկի մոտ ախտանշվեց կորոնավիրուսի վարակը և երեկվա դրությամբ «Նորք»-ի ինֆեկցիոն կենտրոնից տեղափոխվել է հյուրանոցային բուժման, մեկուսացման: Իր հետ հերթապահոխի մոտ նույնպես ախտանշվեց վարակը: Այսօր արդեն Երևանի տարածքային կենտրոնից ունենք ինքնամեկուսացված 14 անձ: Սահմանային հսկիչ կետերից թեստավորվել են ևս 6-ը, որոնց մոտ չի հայտնաբերվել վիրուս: Ունենք 17 հոգի մեկուսացված և 14 հոգի ինքնամեկուսացված, որոնք ուղիղ կոնտակտավորված չեն»,- նշեց Առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը։