Արցախ. 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հայտնում են Արցախ / Տեղեկատվական շտաբից։
«Երեկվա դրությամբ մեկուսացված երկու քաղաքացիների և այսօր օրվա ընթացքում ևս 1 քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը եղել է բացասական:
Ընդհանուր առմամբ, այսօր ստացվել է 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները՝ բացասական ելքով:
Ներկայումս ունենք մեկ քաղաքացի, ով օրեր առաջ գտնվել է վարակի օջախ հանդիսացող բնակավայրում (ՀՀ), նրա դեպքում առայժմ թեստավորում չի իրականացվի, քանի որ վարակին բնորոշ ախտանիշներ առկա չեն»,- հայտնում են տեղեկատվական շտաբից:
Հարակից հրապարակումներ`
- Առայսօր Արցախում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
- Արցախում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ չկան
- ԱՆ. Արցախում կորոնավիրուսով վարակման դեպք չի գրանցվել։
- Արտակ Բեգլարյան. Արցախում կորոնավիրուսով վարակում չի արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին