Թրամփը կարծում է՝ շարֆերն ավելի արդյունավետ են, քան բժշկական դիմակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարֆերն ավելի ապահով են, քան բժշկական դիմակները, փոխանցում է «Սի-Էն-Էն»-ը՝ նշելով, որ նախագահի հայտարարությունը որևէ կերպ հաստատված չէ մասնագետների կողմից։
ԱՄՆ գործող նախագահը տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին ինքը կրճատել է այցերը դեպի Եվրոպական երկրներ։
Հարցին, թե արդյոք իր վարչակազմը խորհուրդ կտա քաղաքացիներին դիմակներ օգտագործել, Թրամփը պատասխանել է, որ որոշ շարֆեր կարող են ավելի արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ, քան դիմակները:
«Շատ դեպքերում շարֆն ավելի արդյունավետ է պաշտպանում մեզ վիրուսներից, քանի որ այն ավելի խիտ է: Այսինքն՝ կախված նյութից, այն կարող է ավելի խիտ լինել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հայտարարել է, որ պետությունը շուտով առաջարկով կդիմի բժշկական դիմակներ արտադրող քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 6 հազար մարդ. gazeta.ru
- Ֆրանսիայում ԱՄՆ-ին մեղադրում են Չինաստանից պատվիրված դիմակներ գնելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան