Թորոսյան. Ընդհանուր կունենանք մոտ 1400 մահճակալ
«Այս պահին Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կա մոտ 200 պացիենտ, ամեն պահի դուրս գրումներ, ընդունումներ է տեղի ունենում, 12–ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ այս պահին ունեն մեկ ծայրահեղ ծանր պացիենտ Օրթոպեդիայի ինստիտուտում։
Ա. Թորոսյանն ասաց, որ տարբեր հիվանդանոցներում են բուժում ստանում կորոնավիրուսով հիվանդները, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնն է վերապրոֆիլավորել այդ ուղղությամբ, ընդհանուր կունենան 1400 մահճակալ։
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 736-ի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել
- Մարզպետ. Արարատի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք
- Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև բեռնատարի օտարերկրացի վարորդի մոտ
- ԱԱՏՄ երկու աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
- 03.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 736 դեպք կա
- Ո՞րն է լինելու շեմը, երբ կհայտարարեք, որ իրավիճակը վերահսկելի չէ