Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում.Մելքումյան
Մարտի 29-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրապարակեց հրատապ 7 առաջարկություն, որոնք այս օրերին առաջնահերթ պետք է իրականացվեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Կյանքը ցույց է տալիս, որ խնդիրները քանի գնում, այնքան լրջանում են։ Խոսքը սոցիալականի մասին է։ Ապրանքների գները թանկանում են, մեր համաքաղաքացիները հայտնվում են անելանելի վիճակում։ Ցուցաբերվող պետական աջակցությունը պետք է լինի հասցեական, օպերատիվ և
համընդգրկուն։
Ինչ վերաբերում է օրավարձով աշխատող մեր համաքաղաքացիներին, ապա մեծ բարդություն չէ փոքր տնտեսություն ունեցող երկրում փաստագրել կատարվող աշխատանքները և աշխատողներին, կրկնում եմ՝ փաստագրել կատարված աշխատանքները, որոնք արդյունքի տեսքով առկա են։
Փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությունը պետք է լինի առանց «սև ցուցակների», որի մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,-գրել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան